Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել օգոստոսի 20-ի համար          2025 թվականի հունվար-հուլիսին ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ արտահանումը կազմել է 1 մլրդ 788 մլն դոլար, ինչը 42 մլն դոլարով կամ 2.4%-ով ավելին է, քան 2024թ. ցուցանիշը       Oգոստոսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

09 մայիս 2019 16:34

Արտակարգ իրավիճակ Մալայանի անվան աչքի կլինիկայում ․ հիվանդները կորցրել են տեսողությունը. արթնացել են գրեթե կուրացած

Մալայանի անվան աչքի կլինիկայում սկանդալային իրավիճակ է ստեղծվել։ Երկու օր առաջ «Նատալի ֆարմ» ընկերությունից ստացված դեղամիջոց է ներարկվել թվով 6 հիվանդի, որոնք հաջորդ օրն արթնացել են գրեթե կուրացած․ միայն լույսն ու ստվերն են տարբերելուց եղել։

Կլինիկայում խուճապ է առաջացել, անմիջապես նշված դեղորայքի փորձաքննություն են կատարել և հիվանդներին տեղեկացրել են, որ դեղորայքի մեջ ագրեսիվ հարուցիչ՝ ինֆեկցիա է հայտնաբերվել, որը կուրություն է առաջացրել։
Կլինիկան անմիջապես վիրահատություններ է իրականացրել և հուսադրել է հիվանդներին, որ մի քանի ամսում տեսողությունը կվերականգնվի։ 
Մեզ զանգահարած քաղաքացին հիվանդաներից մեկի հայրն է, որը խիստ վրդովված էր և կասկածում էր, որ իր որդու տեսողությունը ամբողջությամբ վերականգնվելու է։
Մեր լրագրողն այժմ Մալայան կլինիկայում է, որտեղ է նաև առողջապահության փոխնախարարը։ Մանրամասներ պարզելու դեպքում անպայման կտեղեկացնենք դրանց մասին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր