Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

09 մայիս 2019 17:17

Տեսանյութ. Կարող ենք մեծ-մեծ բաներ խոսել, բայց Ադրբեջանը չի ճանաչելու իր պարտությունը.

Դիվանագիտական դաշտում հաղթանակը երեւի այն է, որ մեզ համատարած ագրեսոր չեն համարում: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում  զրույցում նշել է նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը:
Դիտարկմանը, թե կա տեսակետ, որ ռազմական դաշտում հաղթանակը չհաջողվեց ամրապնդել եւ ամրացնել դիվանագիտական դաշտում, նա արձագանքեց. «Ես դիվանագետ չեմ, ես ընդամենը քաղաքական գործիչ եմ, եւ տնտեսագետ, չգիտեմ ինչ են նշանակում՝  ամրապնդել դիվանագիտական դաշտում: Կարող ենք մեծ-մեծ բաներ խոսել, բայց չի լինելու այդպես, որ հակառակորդը ճանաչի իր պարտությունը: Համեմատելի բաներ չեն:


Պատերազմում կարող է դու հաջող լինես, կարող է դու հաղթես: Բայց այստեղ հաղթանակը այն դեպքում է գալիս, երբ հակառակորդը ձեռքերը բարձրացնում ու ասում է՝ պարտվել եմ: Այդ բանը հակառակորդը չի անում, եւ չի անի: Դիվանագիտական դաշտում հաղթանակը երեւի այն է, որ մեզ համատարած ագրեսոր չեն համարում: Դա շատ էական է: Գուցե երկրների մեծ մասը հասկանում է, որ այստեղ ագրեսորի հարց չկա, որ սա ազգային-ազատագրական պայքար է:

Կարելի է բողոքել դիվանագիտությունից կամ տնտեսագետներից: Ավելին կարող էր երեւի լինել: Ինչքան այստեղ հաղթանակ ենք արել, այնքան դիվանագիտության ասպարեզում հակառակորդը փորձել է «ռեւանշ» վերցնել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր