ԱԺ տարածքում պատրաստվում են սկյուռիկներ էլ բազմացնեն. Իսկ ագռավներին դեռ Արթուր Բաղդասարյանը կրակել տվեց. «Հրապարակ»
![](https://blognews.test.am/static/news/b/2019/05/608370.jpg)
Անտարբեր եք, էլի, հավերի նկատմամբ, այսօր ԱԺ-ն կենդանիներին առնչվող` ԲՀԿ-ի նախագիծն էր դրել քննարկման. ի դեպ, հավերը շատ գեղեցիկ էին նայվում ԱԺ կանաչ խոտի ֆոնին։ «Ինֆորմացիան շատ է, չենք կարողանում ամեն ինչին հետեւել. չգիտեմ` հետո դրանք ինչ են արվել»: Ի՞նչ արեցիք հավերի հետ` հարցրինք ԱԺ աշխատակազմի պատասխանատուին։ «Բռնեցինք նրանց, տրամադրեցինք անհրաժեշտ նպատակով»:
Բա դժվար չէ՞ր բռնելը։ «Չէ` ի՞նչ դժվար, բռնեցինք, ու քանի որ հավերը մեր ենթակայության տակ չէին, մենք գրությամբ հանձնարարեցինք պահպանության ծառայությանը` նրանց տրամադրել բարեգործական նպատակներով։ Ի դեպ, մենք պատրաստվում ենք ԱԺ տարածքում սկյուռիկներ բազմացնել»: Կատուներ էլ կարծես շատ ունեք։
«Հա, ունենք, բայց ո՛չ Ձեր ասածի չափ շատ»: Ագռավների պակաս էլ կարծես չկա։ «Չէ, հիմա ագռավներ գրեթե չկան, Արթուր Բաղդասարյանը կրակել տվեց նրանց վրա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: