Վերելակային պայմանավորվածությունը հօգուտ Ադրբեջանի էր. առաջնագիծն էր ամրացնում, դրա համար պասիվ էր.«Առավոտ»

Հարցին՝ տևական ժամանակ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև 2018-ի սեպտեմբերին Դուշանբեում ձեռք բերված վերելակային պայմանավորվածությունից հետո, առաջնագծում կրակոցները նվազել էին, մինչդեռ, վերջին շրջանում, կրկին ակտիվացել են, Վիտալի Բալասանյանը պատասխանեց. «Նախ ասեմ, որ այդ վերելակային պայմանավորվածությունը, ես չգիտեմ՝ ինչի մասին էր, չգիտեմ՝ ինչ են պայմանավորվել: Այնքանով, որքանով լսել ենք: ՀՀ-ից պաշտոնական ոչ մի հաղորդագրություն չենք ստացել»:
Ապա, ադրբեջանական կողմի տևական պասիվությունը մեր զրուցակիցը պայմանավորում է նրանով, որ Ադրբեջանն իր առաջնագիծն էր ամրացնում: Վերելակային պայմանավորվածությունը, ըստ նրա, միանշանակ, հօգուտ Ադրբեջանի էր»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: