Անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի միջոց է առաջարկվել,ովքեր ունեն կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի ամենավատ ձևը          Այո, Փաշինյանը «վախ է ծախում», բայց մենք նրա այդ «ապրանքի» գնորդը չենք.«Փաստ»       Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից    

10 մայիս 2019 14:16

Բենզինի ու գազի շուկայում կան նախկին օլիգարխներ, որոնք կարծես չափի զգացումը կորցրել են

Կառավարության նիստում վարչապետն անդրադարձավ գազալցման կայաններում սեղմված բնական գազի չափման միավորը խմ-ից կգ-ով փոխարինելու հետ կապված ի հայտ եկած խնդիրներին: «Մենք օրենսդրական նախաձեռնությունը քննարկել ենք, մի քանի անգամ արձանագրել ենք, որ դա անում ենք սպառողների շահերի պաշտպանության համար և հավաստիացումներ ենք ստացել, որ այն չի կարող միավոր գազի վաճառքի գնի վրա ազդել»,- ասաց նա:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ բենզինի շուկայում ուսումնասիրությունն են սկսել. «Եթե տեսնենք, որ չհիմնավորված գնի բարձրացում կա, եթե պարզենք, որ կան հակամրցակցային համաձայնություններ, համապատասխան քայլեր կարվեն»:
Փաշինյանը նշեց, որ ուզում է բոլորի ուշադրությունը հրավիրել գազի և բենզինի ոլորտում առկա մի խնդրի վրա. «Քաղաքական առնչություններ ունեցող որոշ մարդիկ կան, նույնիսկ մենաշնորհային ավանդույթներ ունեցող մարդիկ, և ես ուզում եմ հավատալ, որ նրանք փորձ չեն անի քաղաքական շահարկումների առիթ տալ այս հարցը: Բենզինի ու գազի շուկայում կան նախկին օլիգարխներ, որոնք կարծես չափի զգացումը կորցրել են: Մենք պետք է սրանով շատ լուրջ զբաղվենք, միգուցե մենք դանդաղում ենք. հանրությունն է դժգոհում և ոմանք էլ դրանից առիթավորվում են: Ես շատ հստակ ասում եմ, եթե բոլոր այն մարմիները, ովքեր պետք է զբաղվեն այս ոլորտներով, շատ արագ զբաղվեք: Այսպիս բան պետք է թույլ չտանք, հնարավոր է՝ շատ մեղմ ենք վարվում մարդկանց հետ. իրանց թվում է, թե կատակ ենք անում»,- զգուշացրեց վարչապետը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր