ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց, դա աբսուրդ է          Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին       Բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը, կա վիրավոր    

10 մայիս 2019 14:28

Կկիրառվեն անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները.Բաքուն սպասում է Հենրիխ Մխիթարյանին

Հայ ֆուտբոլիստ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կկարողանա անարգել մեկնել Ադրբեջան, որտեղ տեղի է ունենալու Եվրոպայի լիգայի եզրափակիչը։ 
Նշենք, որ մինչ այս Մխիթարյանն արդեն երկու անգամ չի մասնակցել ադրբեջանական թիմերի հետ Եվրագավաթի խաղերին։
«ՈՒԵՖԱ–ի համար սովորական ընթացակարգ է ասոցիացիաներին, ակումբներին կամ դեսպանատներին աջակցության նամակներ ուղարկելը` ֆուտբոլիստների համար վիզաներ ստանալու և ՈՒԵՖԱ–ի հովանու ներքո խաղերին մասնակցելու հնարավորություն տալու նպատակով։ Մենք պահանջել ենք հավաստիացումներ, որ Մխիթարյանի հարցում խնդիրներ չեն լինի», – ասված է ՈՒԵՖԱ-ի հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիայի ասոցիացիան հաստատել է, որ Հենրիխ Մխիթարյանը խնդիր չի ունենա Ադրբեջան մուտք գործելու և այդ երկրում մնալու հարցում, կկիրառվեն անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները։
Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 29–ին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր