Քանի դեռ մենք վստահ ենք մեր ուժերին, մեզ չի կանգնեցնի ո՛չ մի պատժամիջոց,ո՛չ մի սպառնալիք

«Քանի դեռ մենք վստահ ենք մեր ուժերին, մեզ չի կանգնեցնի ո՛չ մի պատժամիջոց կամ դրա հետ կապված ո՛չ մի սպառնալիք, ո՛չ մի հավելյալ մաքսատուրք, արտահանման և ներմուծման ո՛չ մի ակնհայտ կամ թաքնված արգելք»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանն ընդգծել է, որ նրանք, ովքեր գտնում են, որ Թուրքիային այլ կերպ հնարավոր չէ կանգնեցնել, «ոտնձգություն են կատարում մեր հույսերի, ոգու և երկրի՝ իր նպատակին հասնելու ցանկության նկատմամբ»:
Մեկնաբանելով Թուրքիայում տնտեսական աճի հեռանկարները՝ երկրի ղեկավարը նշել է, որ մոտ ապագայում երկրում զբաղվածության զգալի աճ է սպասվում, իսկ այդ գործընթացի նշանները, նրա խոսքով, արդեն այսօր ի հայտ են գալիս: