Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ»       Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»    

11 մայիս 2019 14:28

Մարմնավաճառությունն օրինականացնելու օգտին հանդես եկող վրացական կուսակցությունը սեփական գրասենյակում հասարակաց տուն է բացել

Վրաստանի ուլտրալիբերալ, ընդդիմադիր «Գիրչի» կուսակցությունը, որը հանդես է գալիս երկրում մարմնավաճառությունն օրինականացնելու օգտին, սեփական գրասենյակում հասարակաց տուն է բացել, գրում է newsgeorgia.ge-ն:

Ինչպես հայտնել են կուսակցության առաջնորդները, «Պիոներ» անվամբ հասարակաց տան գործընկերն է դարձել «Կիկուա» սեքս-շոփը: Հասարակաց տան տրամադրած ծառայությունները վճարովի են՝ 1 ժամը 49,9 լարի (18,2 դոլար):
«Խորհրդային ժամանակներից սկսած սեքս արդյունաբերության մեջ ներգրավված անձանց մարդ չէին համարում, նրանց հետ վարվել են՝ ինչպես ստրուկների: Մարմնավաճառության ամբողջական օրինականացումը միակ միջոցն է վերջ տալու այսօրվա ողբերգական վիճակին ու միաժամանակ պաշտպանելու այս ոլորտի մարդկանց»,- ասել է «Գիրչի»-ի առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն:

«Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր գործունեություն, որը չի ենթադրում բռնություն և հիմնված է երկու չափահաս մարդու համաձայնության վրա, արդար աշխատանք է, այդ թվում նաև մարմնավաճառությունը»,- հավելել է նա:
Հասարակաց տուն բացելով՝ ընդդիմադիր կուսակցությունը միտումնավոր խախտել է Վրաստանի ՔՕ 254-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «նախնական համաձայնությամբ մարդկանց խմբի կողմից մարմնավաճառությամբ զբաղվելու համար վայրի տրամադրում»: Այս հանցագործությունը պատժվում է 3-6 տարվա ազատազրկմամբ: Այսպիսով՝ «Գիրչի»-ն իշխանություններին վերջնագիր է ներկայացնում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր