20:21 - ՀՅԴ-ն իշխանություններին դեղին քարտ ցույց տվեց. Տեսանյութ         18:25 - «Ամեն ինչ ունի սկիզբ և վերջ». ԵՊՀ ռեկտորը՝ հրաժարականի պատճառների մասին      18:00 - Փաստաբանը Քոչարյանին ազատած դատավորի դեմ հաղորդում է ներկայացրել ԱԱԾ, ՀՔԾ և Գլխավոր դատախազություն .Դատավորը խախտել է...    

11 մայիս 2019 14:44

Տրանսվեստիտը ազատ մուտք է գործում մանկապարտեզ. վտանգի տակ է մեր երեխաների ապագան

«Դեմ եմ միասեռականությանը» ֆեյսբուքյան էջը տարածել է հայտարարություն, որին կից ներկայացրել է լուսանկարներ, որտեղ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչը մանկապարտեզի երեխաների հետ է։ Հայտարարությունը ամբողջությամբ ստորւ․
«Տրանսվեստիտը ազատ մուտք է գործում մանկապարտեզ. վտանգի տակ է մեր երեխաների ապագան
Արդեն մի քանի օր է հասարակության շրջանում մտահոգությունների մեծ ալիք է բարձրացրել այն հանգամանքը, որ միասեռակնություն քարոզող և միասեռականների իրավունքները պաշտպանող ՀԿ-ի անդամ, տրանսակտիվիստ ոմն Սևակ, որը հանդես է գալիս Սոֆյա անվան տակ, այցելում է հայաստանյան մանկապարտեզներ և զեկույցներ կարդում երեխաներին:
Բոլորս հիշում ենք թե ամիսներ առաջ ԿԳ նախարար` Արայիկ Հարությունյանը ինչպես արձագանքեց Արարատի մարզի դպրոցներից մեկում տեսած քահանային: Նման անհարգալից վերաբերմունքը Հայ առաքելական եկեղեցու սպասավորի հանդեպ քննադատությունների մեծ ալիք բարձրացրեց հանրության շրջանում:
Փաստորեն ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ, հայ առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորը իրավունք չունի մտնել դպրոց, իսկ միասեռականություն քարոզող ինչ-որ անհասկանալի երևույթ կարող է այցելել մանկապարտեզներ և պղծել մեր երեխաների հոգեբանությունը:
Այս ամենը ևս մեկ անգամ վերահաստատում է այն ենթադրությունները, որ նոր իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պարտավորություններ ունեն ԼԳԲՏ համայնքի առաջ և նպատակաուղղված պղծում են ազգային արժեքները՝ փորձելով մանկուց խեղաթյուրել մեր երեխաների պատկերացումները բարոյականության, ընտանիքի և ավանդական արժեքների մասին:
Ինֆորմացիան և լուսանկարները Հայկ Կիսաբելյանի ֆեյսբուքյան էջից»,-ասվում է հայտարարությնա մեջ:
Հ․Գ․ Սևակ Կիրակոսյանը տարիներ շարունակ հանդես է եկել ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանի դիրքերից։ Նա իր մի քանի ընկերների հետ 2012-ին բազմազանության երթի կազմակերպիչներից էր։ 2013-ին հակակառավարական բողոքի ակցիաներից մեկի ժամանակ Սևակ Կիրակոսյանը պարզել էր ԼԳԲՏ համայնքի դրոշը, որից հետո մի քանի այլ ցուցարարներ բռնություն էին կիրառել նրա նկատմամբ։ Այսօր Սևակ Կիրակոսյանը ներկայացնում է «Չիտ» հասարակական կազմակերպությունը։
«Չիտ» կազմակերպության պաշտոնական կայքում շատ բան չկա իրենց նպատակների մասին։ Կազմակերպության կայքում մասնավորապես նպատակներ բաժնում գրված է․«Մեր առաքելությունն է տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանում, տարածել բարեկեցություն՝ փոխելով անհատական և կոլեկտիվ մակարդակներում առկա  մտածողության և վարքագծային մոդելները»։ Իսկ թե կոնկրետ ինչ մտածողություն են փորձում փոխել անհասկանալի է։ Սևակ Կիրակոսյանի հետ մենք չկարողացանք կապ հաստտաել, որպեսզի պարզենք, թե ինչ նպատակով է այցելել մանկապարտեզ։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր