Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

11 մայիս 2019 15:05

Սև ծովի հատակին հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու նկարների որոնման տեսանյութը՝ համացանցում

«Մոսկվան է խոսում» ռադիոկայանը հրապարակել է Սև ծովի հատակին հայ հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու նկարների որոնման տեսանյութը:

Որոնումներն իրականացվել են ավելի քան 40 մետր խորության վրա՝ Ղրիմի թերակղզու արևմտյան մասում: Ներկայում գտածոների՝ ջրից դուրսբերման աշխատանքները դադարեցվել են՝ դրանք չվնասելու պատճառով:
Նշենք, որ «Նեպտուն» գիտարշավի ղեկավարն է եղել Ռոման Դունաևը: Գիտարշավի մասնակիցները հայտնաբերել են ավելի քան 10 նկարի մասեր, այդ թվում, ենթադրաբար, Հովհաննես Այվազովսկու վրձնին պատկանող:

Կտավները տեղափոխող «Գեներալ Կոցեբու» շոգենավը հայտնաբերվել է 2018 թվականի հունիսին: Նավը կործանվել է 1895 թվականին՝ Սևծովյան նավատորմի «Պենդերակլիա» նավին բախվելու հետևանքով:
64 մ երկարությամբ «Գեներալ Կոցեբու»-ն հայտնի է նրանով, որ դարձել է առաջին ռուսական շոգենավը, որն անցել է Սուեզի ջրանցքը 1869 թվականին Ռուսաստանից պատվիրակության հետ, որի մեջ է եղել նաև հայտնի ծովանկարիչը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր