ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

13 մայիս 2019 10:02

Ռոբերտն արժանի չէ լինելու բանտում, նա վախենալու ոչինչ չունի

«Իհարկե, սա մեծ խնդիր է, և մեր ընտանիքն այսօր գտնվում է, այսպես կոչված, ոչ բարի պայմաններում»,- ասել է նա՝ ընգծելով, որ հավատում են ճշմարտության հաղթանակին․
«Բայց մենք գիտենք, որ վերջում միշտ ճշմարտությունը հաղթում է։ Մենք հավատում ենք, որ Ռոբերտն այնքան ազնիվ է, այնքան ճիշտ է, ճիշտ են եղել այն տարիները իր գործունեության, որ ինքը վախենալու ոչինչ չունի։ Եվ այն կեղծիքը, կեղծիքի հավաքույթը իր կողմից և ընդհանրապես օբյեկտիվության կողմից կոչնչանան։ Ես հավատում եմ, որ Ռոբերտը լինելու է ազատության մեջ, որովհետև ինքը ճշմարիտ է և հաղթահարելու է այն վիճակը, որի մեջ գտնվում է՝ առանց հիմունքների և պատճառի։ Մենք, մեր ընտանիքի բոլոր անդամները՝ իմ գլխավորությամբ,  մեր զավակները՝ Սեդրակը, Լևոնը, Գայանեն, մեր հարսները, մեր թոռնիկները, շատ ամուր ենք, շատ սիրում ենք մեր ամուսնուն, մեր հայրիկին, մեր պապիկին և հավատում ենք, որ ամեն ինչ լավ է լինելու։

Այսօր տեսնելով, թե ինչքան բարի մարդիկ կան, ինչքան ընկերներ ունենք, ես ուղղակի շատ հուզված եմ, որովհետև մարդիկ մոտենում են, իրենց սերն են արտահայոտւմ, իրենց աջակցությունն են հայտնում։ Եվ դա շատ է ոգևորում, որովհետև կան մարդիկ, որոնք շատ ճիշտ են գնահատում են իրականությունը, և որոնց համար ճշմարտությունը շատ կարևոր է», - ասել է Բելլա Քոչարյանը։
Տիկին Քոչարյանը նշել է նաև, որ իրենց աջակիցների թիվը հետզհետե մեծանում է․ «Յուրաքանչյուր քայլ, որը օգնում է հասնել ազատությանը, իհարկե շատ կարևոր է։ Ինչ որ երեկ ես տեսա, այն ելույթները, իիհարկե օգնելու է։ Եվ ես նկատում եմ, որ գնալով այդ մարդկանց թիվն ավելանում է, մարդկանց, որոնք ճիշտ են գնահատում իրականությունը, որոնք խաբված չեն։  Ռոբերտ Քոչարյանն արժանի չէ այսօր լինելու բանտում, այսօր լինելու անազատության մեջ, մի մարդ, որն այդքան բան է արել մեր երկու հայկական պետությունների համար։ Ուղղակի անհասկանալի է՝ ինչ է կատարվում։ Դրա համար յուրաքանչյուրի աջակցությունը և համար յուրաքանչյուրի ճիշտ խոսքը իհարկե մոտեցնելու է Ռոբերտի ազատությանը»,- եզրափակեց ՀՀ երկրորդ նախագահի տիկինը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր