«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

14 մայիս 2019 14:22

Ինձ ասում էին՝ եթե ուզում ես ընտանիքիդ անդամներին տեսնես՝ Փաշինյանի դեմ ցուցմունք տուր

Ինձ ապրիլի 25-ին բռնեցին և հոգեբանական շատ խիստ ճնշումների էին ենթարկում, ասում էին եթե ուզում ես ընտանիքիդ անդամներին տեսնել Փաշինյանի դեմ ցուցմունք տուր: Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում ասաց ընդդեմ Քոչարյանի ակցիայի մասնակից Հարություն Ֆարիշյանը:
Նա նշեց, իր հանդեպ անհարգալից են վարվել, գործը շպրտում էին իր դիմաց և ասում.‹‹կարդա՛ արա››, իսկ կաբինետ մտնողները նրան տեսնելով ասում էին ‹‹Սրան խի՞ եք բերել››, ‹‹էս ի՞նչ ա››, ‹‹Ա՜, հեսա կտանենք, կփակենք››:
Ցուցարարի խոսքով, երբ  ինքը հարցնում էր, թե ինչ թղթապանակ են իրեն ներկայացնում, ասում էին՝ այն մարդկանց գործերն են, ովքեր ցուցմունք չտալով հիմա դատված են:
‹‹Հարցնում եմ այսինքն ի՞նչ եք ուզում դրանով ասել, ասում են դու էլ ես դատվելու: Ասում եմ գիտեմ, որ դատվելու եմ: Բայց փառք Աստծո ես չդատվեցի››,-նշեց Ֆարիշյանը:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում բողոքի ակցիաները շարունակվում են: Այս անգամ բակում են հավաքվել և՛ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, և՛ նրան մեղադրողները:
Դատարանի վարչական շենքի դիմաց երկաթյա ցանկապատներ են տեղադրված, որոնք երեկ չկային։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր