21:22 - Կարևոր նախադրյալ է քաղաքացու իրավագիտակցության և պատասխանատվության զգացումի բարձրացումը         17:40 - Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ՝ ըստ «Գելափի»      17:29 - Կաբաևան երկվորյակ է ունեցել. բժշկական հաստատության ամբողջ 4-րդ հարկը «տարհանվել է»    

14 մայիս 2019 13:35

Տեսանյութ.«Քոչարյան հանցագործ», մյուսները վանկարկեցին՝ ‹‹Նիկոլ հանցագործ››

Չմոռանանք, որ 1998թ.-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը ստանձնեց ՀՀ ղեկավարի դերը, միանգամից արտաքին պարտքը փակեց, և նա անցավ տնտեսական զարգացման: Այսօր Երևանի  ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց այս մասին ասաց հանուն Ռոբերտ Քոչարյանի մասնակիցը:
Նա նշեց, որ թալանչիների իշխանությունը վերադարձել է:
‹‹Ու՞մ շնորհիվ են ստեղծվել ‹‹Սինոփսիս››-ը, ճանապարհաշինությունը, կամուրջաշինությունը, այս ինչ բաների ետևից եք ընկել, եթե ձեզ ուղղորդում են, դուք իրավունք ունեք ուղղորդվելու, որովհետև ձեր ուղեղն այդքան է, բայց չեք մտածում, որ կարող եք նաև խելոք լինել, խելքով լինել, չկրկնել ուրիշի բառերը, գործիք մի՛ եղեք, կարդացեք տնտեսական աճը››,-ասաց ակցիայի մասնակիցը:
Նրա ելույթի ընթացքում ընդդիմադիրն սկսեցին վանկարկել «Քոչարյան հանցագործ», մյուսները վանկարկեցին՝ ‹‹Նիկոլ հանցագործ››։
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ վարչապետը հանցագործ է, որովհետև չի կարողանում ապահովել մարդու, կալանավորի արժանապատվությունը:
‹‹Արդարադատության վերջնական ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է և քանի որ հանցանք է կոչվում նաև  այն գործողությունները, որոնք կարող են լինել դիտմամբ կամ առանց դիտավորություն, որոնք ծնում են հանցանք, նույնպես հանցագործություն են››,-ասաց նա:
Նրա խոսքով, 2018թ.-ին Նիկոլ Փաշինյանը բանակը խառնեց, ապստամբություն բարձրացրեց, զինված ուժերն ապստամբեցին գերագույն գլխավոր հրամանատարի դեմ, և  փողոցում միացան ժողովդրին, դրա նպատակը եղել է ցույց տալը, որ այլևս բանակ չկա:  
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում բողոքի ակցիաները շարունակվում են: Այս անգամ բակում են հավաքվել և՛ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, և՛ նրան մեղադրողները:
Դատարանի վարչական շենքի դիմաց երկաթյա ցանկապատներ են տեղադրված, որոնք երեկ չկային, կողմնակիցները միմյանցից բաժանվել են ոստիկանական պատնեշով։

 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր