Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

15 մայիս 2019 14:29

Մենք էլ ենք շատ տուժել.եկեք շոու չսարքենք այս ամեն ինչից,10 տարի շարունակ այդ իրադարձությունները կապել են ընտանիքիս հետ

Ես պատրաստ եմ հանդիպել, միանշանակ, բայց եկեք շոու չսարքենք այս ամեն ինչից . դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, պատասխանելով այն հարցին, թե երեկ «Մարտի 1-ի» 10 զոհերից  Գոռ Քլոյանի հայրը ասում էր, որ ցանկանում է հանդիպել նրա հետ, արդյոք  պարտրա՞ստ է հանդիպել:«Շատ ցավում եմ զոհերի համար, բայց ինձ թվում է` զոհերի ընտանիքներից, տուժածներից հետո աստիճանական կարգով, եթե նայենք, նաև մենք ենք շատ տուժել: Բոլորն էլ գիտեն, թե ոնց է 10 տարի էս ամենը կապվում մեր ընտանիքի հետ»,-  ասաց  Լևոն Քոչարյանը, երբ լրագրողները հարցրին Մարտի 1-ի 10 զոհերի մասին:
«Ես կարող եմ հանդիպել պարոն Քլոյանի հետ։ Նախ՝ կցավակցեմ, ցավ կհայտնեմ կատարվածի համար»։

Հարցին, թե ովքե՞ր են նրա ընտանիքի հետ կապողները, Քոչարյանն արձագանքեց. ««Հայկական ժամանակ» թերթի նախկին գլխավոր խմբագիրը՝ առաջին հերթին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր