Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

16 մայիս 2019 09:59

ԿԳՆ-ն՝ առաջին դասարանցիների ծնողների ռմբակոծման տակ.ամենաճիշտ համակարգը սովետականն էր. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գործարկվել է առաջին դասարանցիների առցանց հերթագրման մեխանիզմը։ Այն սկսվել է առավոտյան ժամը 9-ին, և համակարգը ներդրած ԿՏԱԿ-ը՝ կրթական տեխնոլոգիաների ինստիտուտը, ու կրթության նախարարությունը հայտնվել են ծնողների ռմբակոծման տակ, որովհետև համակարգը հարթ չի գործել՝ խափանումներ են եղել և մեծ աժիոտաժ, քանի որ որոշ դպրոցներում հերթագրվելու համար կռիվ է գնացել։

Այդ դպրոցներում հաշված րոպեների ընթացքում առաջին դասարանցիների անհրաժեշտ քանակը հերթագրվել է, ուշացողները ստիպված են լինելու ընտրել այլ դպրոցներ։ Մենք տեղեկացանք, որ ավանդական «պրեստիժ» դպրոցների կողքին՝ Պուշկին, Չեխով, Նիկոլ Աղբալյան, կան նաև այլ դպրոցներ, որտեղ արդեն տեղ չկա՝ Երևանի թիվ 130, 171, Շանթի անվան, Աբովյան քաղաքի թիվ 2, թվով 20 դպրոց։ Մասնագետները կարծում են, որ ամենաճիշտ համակարգը սովետականն էր՝ տվյալ դպրոցին կցագրված տարածքով»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր