21:47 - Բակո Սահակյանն ի՞նչ հարցեր է քննարկել «Իմ քայլի» պատգամավորների հետ. Տեսանյութ         18:55 - Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել և ուղարկվել է ՍԴ      17:24 - Հայաստանը թալանած բոլոր անձինք թող գնան, նստեն. վարչապետի ուղիղ եթերից հետո գյումրեցիները բացեցին դատարանի մուտքը    

16 մայիս 2019 11:50

Տեսանյութ. «Եվրատեսիլ 2019»-ի շուրջ արդեն իսկ գեյ-սկանդալ է սկսվել. անբարյացակամ վերաբերմունք և մասնակցի վարկանիշը կտրուկ անկում կապրի

Ռուսական փոփ երաժշտության արքա Ֆիլիպ Կիրկորովը հարցազրույց է տվել Քսենիա Սոբչակին նրա YouTube-յան շոուի ընթացքում և բավական հանգիստ պատասխանել պրովոկացիոն հարցերի։ Օրինակ՝ համասեռամոլների մասին... Նրա խոսքով՝ ինքը ևս ինչ-որ չափով «պրոպագանդում է գեյ մշակույթը»՝ փետուրներով և քարերով զարդարված վառ հագուստ կրելով։ Նա մանրամասն չի խոսել իր կողմնորոշման մասին, սակայն դժգոհությամբ նշել է, որ իրեն այնքան էլ դուր չի գալիս, որ բոլորը հետաքրքրվում են՝ արդյոք ինքը համասեռամոլ է, թե ոչ։
Նա խոսել է նաև ԼԳԲՏ թեմայի մասին, որը պրոպագանդվում է «Եվրատեսիլ»-ում։ Նրա խոսքով՝ կարելի է ասել, որ մրցույթը ԼԳԲՏ կենտրոնն է, և արևմտյան հանրությունը նորմալ է տրամադրված դրա նկատմամբ։ Իսկ եթե մասնակիցներից որևէ մեկը կամ նրա թիմի անդամներից որևէ մեկը բացասաբար արձագանքի համասեռամոլներին, վարկանիշը կարող է կտրուկ անկում ապրել։ ԼԳԲՏ համայքնի ներկայացուցիչները չեն ցանկանում, որ հետագայում հաղթի այդպիսի երկիր, քանի որ նման բառերից հետո վախենում են, որ այդ երկիր գնալն իրենց համար ապահով չէ։ Նա որպես օրինակ ներկայացրել է Բելառուսի ներկայացուցիչ Զենային. նրա պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշը բացասաբար է արտահայտվել համառեսալոմերների մասին, և երգչուհու վարկանիշը կտրուկ անկում է ապրել... Ընդ որում, նա ամեն դեպքում հայտնվել է եզրափակչում...  
Մի քանի տարի ատաջ կատարողներից մեկը, որը Հայաստանը ներկայացնում էր «Եվրատեսիլ»-ին, բացասաբար էր արձագանքել թեմային, ինչի արդյունքում արժանացել էր չխչրախուսաող մեկնաբանությունների տարափի։
Ընդ որում, «Եվրատեսիլ 2019»-ի շուրջ արդեն իսկ գեյ-սկանդալ է սկսվել։ Մրցույթի հեռարձակման ընթացքում կադրում էին հայտնվել համբուրվող տղամարդիկ։ Հեռուստադիտողներից շատերը զայրացած էին...


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր