Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

17 մայիս 2019 14:05

Խեղդելով սպանել են հղի կնոջն ու երեխային հանել արգանդից

Չիկագոյում երեք մարդ է ձերբակալվել հղի կնոջը սպանելու կասկածանքով։ Ինչպես տեղեկացնում է AP-ը, 19-ամյա Մառլեն Օչոա-Լոպեսին խեղդել են եւ դուրս բերել երեխային նրա արգանդից։
Սպանության մեղադրանքներ են ներկայացվել 46-ամյա Կլարիսա Ֆիգերոային եւ նրա դստերը՝ 24-ամյա Դեզիրա Ֆիգերոային։ Աղջիկը խոստովանել է, որ օգնել է մորը սպանել Օչոա-Լոպեսին։ Նրա 40-ամյա ընկերոջը՝ Պետր Բոբակին ներկայացվել է սպանությունը թաքցնելու մեղադրանք։


Մառլենին խաբեությամբ բերել են տուն՝ առաջարկելով անվճար հագուստ ապագա երեխայի համար։ Նրան սպանելուց հետո Կլարիսան զանգահարել է «911» ծառայություն եւ տեղեկացրել, որ տղա է ծննդաբերել, բայց երեխան վատ վիճակում է։ Ենթադրվում է, որ երեխան չի ապրի։
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հետաքննությունը շարունակվում է։ Կլարիսա Ֆիգերոայի որդին մահացել էր երկու տարի առաջ բնական պատճառներից, եւ ոստիկանությունը կարծում է, որ կինը հույս ուներ նորածնին մեծացնել սեփական երեխայի պես։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր