Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ»          Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ»       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

17 մայիս 2019 16:20

«Արսենալի»6000 երկրպագուներ, ի նշան բողոքի, Մխիթարյանի պատկերով դիմակներով կլինեն մարզադաշտում

 
Մայիսի 29-ին Բաքվի օլիմպիական մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը։ Եվրոպական ֆուտբոլային ակումբային առաջնության կարևորագույն երկու եզրափակիչներից մեկում կմրցեն անգլիական երկու թիմեր՝ Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին»։Լոնդոնի «Արսենալի» երկրպագուները որոշել են Եվրոպայի լիգայի եզրափակիչում, մարզադաշտ գնալ Հենրիխ Մխիթարյանի պատկերով դիմակներով՝ այսպիսով իրենց բողոքի ձայնը բարձրացնելով ադրբեջանական իշխանությունների գործողությունների դեմ:
CanonCrested երկրպագուների խումբը հայտարարություն է տարածել, որ պետք է դիմակները բաժանվեն բոլոր 6 հազար երկրպագուներին, ովքեր հանդիպման 7-րդ և 77-րդ րոպեներին պետք է ցուցադրեն դրանք:
Այսպիսով՝ CanonCrested-ը «Արսենալի» երկրպագուներին կոչ է անում դառնալ Հենրիխ Մխիթարյան ու ցույց տալ, որ նա էլ է հանդիսանում թիմի մի մասնիկը ու ներկա է խաղին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մխիթարյանը կարող է ադրբեջանական իշխանությունների առաջացրած խնդիրների պատճառով չմեկնել Բաքու և այն, որ Բաքուն արգելել է ՀՀ քաղաքացիություն ունեցող երկրպագուների մուտքը երկրի տարածք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր