Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի          Ապրիլի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է    

17 մայիս 2019 16:40

Մահացած մարդուն վերցնել ու ասել... Քոչարյանի ասած տեսանյութը ոչ ոք չի տեսել, քանի որ դա գոյություն չի ունեցել

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պնդմամբ մարտի 1-ի այն կադրերը, որոնց մասին երեկ դատարանում խոսեց Ռոբերտ Քոչարյանը, որևէ մեկը չէր կարող տեսնել. «Այդ կադրերը ոչ ոք չի տեսել ու չէին կարող տեսնել, քանի որ դա գոյություն չի ունեցել»,- ասաց նա: «Մահացած մարդուն վերցնել (նկատի ունի ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանին-խմբ.), ասել, որ այդպիսի տեղեկատվություն ստացել է նրանից, անթույլատրելի է»,- հավելեց Անդրանիկ Քոչարյանը՝ «Ազատության» եթերում:
Լրագրողի դիտարկմանը՝ այդ կադրերը տեսնող ևս մեկ անձ կա, խոսքը՝ նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի մասին է, նշեց. «Համոզված եմ, որ եթե հիմա կանչեք Գ. Կոստանյանին, կպարզվի՝ լսել է, որ Գորիկ Հակոբյանն այդ կադրերը ցույց է տվել Քոչարյանին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր