Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

18 մայիս 2019 14:50

Հաց Բերողի սպանությանը առերևույթ օժանդակած Արփինե Հովհանիսյան,ասեմ՝ իմանաս...

Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Պատգամավորը էլիտա չէ, այլ ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչ.
«Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որ այսօր, ժամը մեկին լինելու է Նոր Նորքի դատարանի դիմաց, ժողովրդի հետ:

Այս հայտարարությանն արձագանքել է Հաց Բերողի սպանությանը առերևույթ օժանդակած Արփինե Հովհանիսյանը հայտարարելով, որ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կոչը դա իշխանության կողմից ճնշում է դատարանի վրա և պետք է քրեական գործ հարուցել:
Բացատրեմ մեր «արդար» Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհանիսյանին:
     
ՀՀ Սահմանադրությամբ ԱԺ պատգամավորը ժողովրդի ներկայացուցիչն է:
Ի՞նչ է սա նշանակում:
Որ ԱԺ պատգամավորը պարտավոր է լինել իր ժողովրդի հետ, ներկայացնի նրա շահերը ցանկացած իրավիճակում, որպես Սահմանադրությամբ նրա ներկայացուցիչ:
Հակառակ դեպքում, ԱԺ պատգամավորը կդավաճանի իր մանդատին, այլ կերպ կդառնա սովորական ՀՀԿ-ական:
Ինչ վերաբերվում է Հայկ Սարգսյանի կոչի բովանդակությանը՝ վերջինս իր կոչում նշում է, որ լուրեր են պտտվում, որ դատավորը ճնշման տակ է և կոչ է անում ժողովրդին, որպեսզի պաշտպանեն դատարանին, 20 տարի անընդմեջ Հայաստանը թալանած, հարյուրավոր հայերի արյան մեջ թաթախված, նախկին ռեժիմի մնացորդների ճնշումներից:
Հավանաբար Հաց բերողի սպանության առերևույթ օժանդակողը Հայկ Սարգսյանի այս կոչի մեջ տեսել է իրենց հավանական հանցագործության տապալման վտանգ և այդ պատճառով էլ որոշել է դիմել Գլխավոր Դատախազին:
     
Ամփոփեմ՝
Այսօր ուզեք թե չուզեք ժողովուրդը հավաքվելու է դատարանի դիմաց և իրացնելու է իր իշխանությունը:
ԱԺ ցանկացած պատգամավոր պետք է հետևի Հայկ Սարգսյանի օրինակին և կանգնի իր ընտրողի կողքին:
Դրանով իսկ որպես ժողովրդի ներկայացուցիչ կատարելով իր՝ որպես ԱԺ պատգամավոր սահմանադրական լիազորությունը, այն է ներկայացնել ժողովրդին:

Այնպես որ, Արփինե Հովհանիսյան, Նոր Հայաստանում պատգամավորը էլիտա չէ, նա ժողովրդի կողմից ընտրված սովորական ծառայող է և պարտավոր է կատարել իր գործատուի՝ ՀՀ Ժողովրդի ցանկացած պահանջ:
Կրկնվեմ, հակառակ դեպքում կնմանվեն սովորական ՀՀԿ-ականի, որը գոնե Հայկ Սարգսյանի դեպքում աբսուրդ է անգամ ենթադրել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր