Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

20 մայիս 2019 17:22

Ժամանակին հարգված պետական գործիչ, հետագայում՝կոռուպցիայի պարագլուխ.Թույլ չենք տալու դատական համակարգը վերածել գազանանոցի

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու հարց եմ ուղղում ԱԱԾ-ին և Ոստիկանությանը. 
     
1. Ի՞նչ կոմպրոմատների միջոցով էին նախկին երկու՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վարչախմբերը կախվածության և հնազանդության ներքո պահում այն ժամանակվա Սահմանադրական դատարանի նախագահ և այսօրվա Բարձրագույն դատական խորհրդի ղեկավար Գագիկ Հարությունյանին:
     
2. Արդյո՞ք Գագիկ Հարությունյանի հետ ազգակցական կապերով փոխկապակցված անձինք՝ նրա պաշտոնավարման շրջանում համալրել են ԱԱԾ-ն, Ոստիկանությունը և դատական համակարգը: Ովքե՞ր են նրանք և ի՞նչ պաշտոններ են մինչ այժմ զգաղեցնում:

Այս հարցերի վերաբերյալ կարծում եմ` ԱԱԾ-ն և Ոստիկանությունը պետք է պարզաբանումներ ներկայացնեն ոչ թե միայն ինձ, այլ` ժողովրդին: Եթե իմ կարգավիճակը բավարար չեն համարի նման հարցադրումներին պատասխան տալու համար, ապա խնդրում եմ որևէ պատգամավորի դրանք հնչեցնել ԱԺ ամբիոնից:
 
Պարոն Հարությունյանը, 90-ականներին ժամանակին սիրված և հարգված պետական գործիչ, հետագայում վերածվեց դատական համակարգում կոռուպցիայի պարագլխի, ժողովրդի իշխանության պարբերաբար բռնազավթման վավերացնողի: Նա կարող է արջեր և այլ գազաններ պահել իր տանը, բայց Հայաստանի դատական համակարգը գազանանոցի վերածել նրան թույլ չենք տալու»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր