Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

20 մայիս 2019 17:24

Հայաստանը թալանած բոլոր անձինք թող գնան, նստեն. վարչապետի ուղիղ եթերից հետո գյումրեցիները բացեցին դատարանի մուտքը

«Հանուն անկախ դատարանի» ակցիայի մասնակիցները Գյումրիում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մուտքը փակ պահեցին մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյբուքյան ուղիղ եթերը: Մինչ այդ, մասնակիցները դատարանի մուտքի մոտ հետևում էին Նիկոլ Փաշինյանի դատաիրավական համակարգի բարեփոխումների մասին  ելույթին, որը պարբերաբար ուղեկցվում էր ներկաների ծափերով: Վարչապետի ելույթից հետո ակցիայի մասնակիցներից մեկը, որը Գյումրի էր եկել Թալինից, ասաց, որ արդարություն է պահանջում: «Ռոբերտ Քոչարյանի ամբողջ անձնակազմը, Մանվել Գրիգորյանի անձնակազմը, որ այսօր ոտնահարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքը, ոտնահարում է քաղաքացու արժեքը, արժանապատվությունը, պիտի պատասխան տա: Հայաստանը թալանած բոլոր անձինք թող գնան, նստեն: Չենք բացում ոչ մի դատարանի դուռ, մինչև քաղաքացու խոսքը չանցնի»,- ասաց ակցիայի մասնակից Վալենտին Սահակյանը: Չնայած եղանակային պայմանների պարբերաբար փոփոխությանը՝ ակցիայի մասնակիցները շարունակում էին մնալ դատարանի մուտքի մոտ: Դատարանի մուտքը որոշվեց բացել միայն Նիկոլ Փաշինյանի ֆեյբուքյան ուղիղ եթերից հետո: Ընդհանուր առմամբ, «Հանուն  անկախ դատարանի» ակցիան անցավ խաղաղ մթնոլորտում, առանց միջադեպերի: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր