Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 18-ի համար          Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ       Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել    

20 մայիս 2019 18:55

Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել և ուղարկվել է ՍԴ

«Մարտի 1»-ի գործից առանձնացված մասով գործի վարույթը կասեցվել է:
 
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները տեղեկացրել են, որ  որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, 2008-ին ՀՀ պաշտպանության փոխնախարարներ Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի վերաբերյալ քրեական գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է և ուղարկվել Սահմանադրական դատարան:
 
Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվման և Սահմանադրական դատարան ուղարկելու մասին:
«Սիրելի ընկերներ, քիչ առաջ տեղեկացել եմ, որ Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի եւ մյուսների գործի վարույթը դատավոր Դ․ Գրիգորյանը կասեցրել է՝ Սահմանադրական դատարան դիմելու համար։
Ո՛չ ես, ո՛չ էլ սույն գործով որեւէ տուժող կամ տուժողի իրավահաջորդ տեղեկացված չի եղել Ռ․ ․Քոչարյանի կողմից նման միջնորդության ներկայացման մասին, եւ, համապատասխանաբար, ո՛չ էլ դատարանի կողմից նրանցից որեւէ մեկին հնարավորություն է ընձեռվել մեր դիրքորոշումը ներկայացնել խնդրո վերաբերյալ։ Ինձնից մեկնաբանություն մի խնդրեք, ես չունեմ որեւէ՝ ընդունելի բառապաշարով արտահայտման ենթակա մեկնաբանություն այս դատավարւթյան վերաբերյալ։ Կներեք»,- գրել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր