Չեմ պատրաստվում հրաժարական տալ,լուրջ չեմ մոտենում այն ամենին, ինչ ասել է Փաշինյանը. Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

Հարցին, թե ինչպես է գնահատում վարչապետի այսօրվա ելույթը, դատավորը պատասխանեց, որ մեծամասամբ չի հետեւել. «Այնուամենայնիվ, լուրջ չեմ մոտենում այն ամենին, ինչ ասել է կամ ասելու է նա, ինձ համար միեւնույն է՝ ինչ է առաջարկել»։
Ազարյանը պնդեց՝ ինքը չի պատրաստվում հրաժարական տալ. «Ես աշխատելու եմ այնքան, որքան որ համապատասխան մարմինները կգտնեն, որ պետք է աշխատեմ, եւ արդարադատություն կիրականացնեմ այնքան, որքան որ դրա պահանջը կզգացվի, եւ հասարակությունը չէ, որ պիտի որոշի՝ ես աշխատելու եմ թե ոչ, ես պիտանի եմ թե ոչ։ Եթե հրապարակում կամ դատարանների դռները փակող մարդիկ պետք է որոշեն, ես այլ կերպ չեմ կարող որակել, քան փողոցային արդարադատություն։ Դա՞ է առաջարկում Փաշինյանը, հասարակությունը իրավաբանորեն «ա» ու «բ» չի տարբերում, ինքն էլ չի տարբերում, իրեն շրջապատող իրավաբաններն էլ, ինչի՞ մասին է խոսքը»,-ասաց նա եւ հավելեց. «Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, քանի դեռ չի լրացել իմ թոշակի տարիքը, կամ էլ թող հիմք գտնեն՝ ինձ աշխատանքից ազատելու