Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ       Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք    

23 մայիս 2019 15:50

Տեսանյութ. Չի բացառում, որ որոշ ուժերի կողմից Արցախի հարցում դավադրութուն է նախապատրաստվում. Բալասանյանը մեր տեսադաշտում անսպասելի էր հայտնվել

«Ես իրավասու չեմ պետության ղեկավարի ասածի մասով որևէ պարզաբանումներ տամ, բայց անկախ ամեն ինչից ոստիկանությունն անում է ամեն ինչ և անում է օրենքին համապատասխան»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով վարչապետի վերջին հայտարարություններին՝ վերաբերող երկրում իրականացվող դավադրություններին:
Հարցին՝ Դուք որպես ուժային կառույցի ղեկավար նման մտավախություն ունե՞ք, նման սպառնալիք տեսնո՞ւմ եք դավադրության հետ կապված, պատասխանեց, որ չի բացառում:
Հաջորդ հարցին՝ ՊՎԾ-ն ստուգումներ է անում և չարաշահումներ է հայտնաբերել Ձեր համակարգում, Դուք վստահեցնո՞ւմ եք, որ դրանց հետ կապ չունեք և արդյոք գնումներում ի՞նչ խախտումներ են եղել, ասաց. «Այդ պարզաբանումը, որ ՊՎԾ պաշտոնակատարը ներկայացնում է՝ կրում է պոպուլիստական բնույթ, քանի որ դեռ ստուգումները չավարտած՝ փորձում են ենթադրյալ մեղադրանքներ ներկայացնել որոշ անձանց: Իրենք նախ պետք է տեղեկանք ներկայացնեին, դրանից հետո նոր կարծիք ներկայացնեին: Այդ ամենից հետո ՊՎԾ պաշտոնակատարն օրենքի համաձայն պետք է ՀՀ վարչապետին ներկայացներ իր հայտնաբերածը ոստիկանության մասին, որից հետո վարչապետը կորոշեր՝ ո՞ր իրավապահ կառույցը զբաղվի այդ հարցով, եթե այնտեղ կա խախտում... Ես ձեզ ասում եմ՝ չկա և չի կարող լինել նման բան, ոստիկանությունը գործում է թափանցիկ և անհիմն եմ համարում նմանատիպ խոսակցությունները»,- եզրափակեց ոստիկանապետը:
Վալերիյ Օսիպյանը, անդրադառնալով Արցախի Հանրապետության ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին, նշեց, որ Վիտալի Բալասանյանն իրենց տեսադաշտում անսպասելի էր հայտնվել, չէր նախատեսվում.
«Վիտալի Բալասանյանի հետ կապված որևէ խնդիր ի սկզբանե մենք չենք ունեցել և չենք դիտարկել այդ իրականացվող միջոցառումը, որ այնտեղ գտնվում է Վիտալի Բալասանյանը»:
Ոստիկանապետն անդրադարձավ նաև իր եղբորորդու մասնակցությամբ տեղի ունեցած դանակահարության միջադեպին: Ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ կարգավիճակում է իր եղբորորդին, քանի որ չի շփվում նրա հետ:
«Ես իր հետ չեմ շփվում, քանի որ ասել եմ՝ մինչև չապացուցես քո անմեղությունը, իրավունք չունես ինձ հետ շփվելու: Անցել է ուղիղ 5 տարի, և առաջին իսկ օրից ինքն ինձ վստահեցնում է, որ ունի բավարար ապացույցներ իր անմեղության համար»,- ասաց ոստիկանապետը:
Օսիպյանն ասաց, իր եղբորորդին կռվի մասնակից եղել է, բայց դանակահարողն այլ անձ է եղել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր