ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

24 մայիս 2019 17:22

Վեճ՝ ԱԺ-ում.Արա, ըտենց բաներ մի արա, սահմաններում եղեք, Լուսավոր Հայաստանի գրասենյակում չեք

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, այսօր սկանդալ տեղի ունեցավ։ Իմ քայլը խմբակցությունից Քրիստինե Պողոսյանը և Լուսավոր Հայաստանից Գևորգ Գորգիսյանը վիճեցին, հարցը հասավ նաև վիրավորանքներին:


Հիշեցնենք՝ սա այն օրինագիծն էր, որի մասին բուռն էր արտահայտվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախագծով առաջարկվում է գաղտնազերծել պաշտոնատար անձանց համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմատեխնիկական միջոցների, արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման ապահովման համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների գնումները:
«Երբ Աստծո հաջողությամբ և քաղաքացիների քվեով Լուսավոր Հայաստանը կդառնա իշխանություն, այս նախագիծը կբերեք, մենք կողմ կքվեարկենք, եթե այստեղ լինեք՝ վտանգի տակ դնելով ձեր երկրի երեք կարևոր դեմքերին»,- դիմելով Գորգիսյանին՝ հայտարարեց Քրիստինա Պողոսյանը։
Գորգիսյանը ասաց, որ երկիրը բոլորինն է, մեր ու ձեր չկա։ Նա փորձեց բացատրել, որ որևէ վտանգ չկա տեղեկությունները հրապարակելու մեջ։
Գորգիսյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը նախկինում, երբ պատգամավոր էր, կողմ է արտահայտվել գնումների մասին տեղեկությունները հրապարակելուն, հիմա ինչո՞ւ են դեմ:  Քրիստինե Պողոսյանն ասաց, որ այս օրինագծի վերաբերյալ հնարավոր էր քննարկում կազմակերպել և գալ ընդհանուր հայտարարի: Սակայն նման բան չի արվել: Ավելին, Պողոսյանը հայտարարեց, որ Գորգիսյանը պոպուլիստ է ու խորհրդարանում զբաղվում է պոպուլիզմով:
Միջամտեց հանձնաժողովի անդամ, Իմ քայլից Սասուն Միքայելյանը, ով հորդորեց չվիճել`ասելով, որ իրենց հանձնաժողովը լուրջ հանձնաժողով է, որտեղ լրջագույն խնդիրներ, հարցեր են քննարկվում:
«Ես վարողի իմ իրավունքով կասեմ, որ դուք փորձեցիք այս քննարկումը անվտանգության տիրույթից տեղափոխել բառիս բուն իմաստով պոպուլիզմի տիրույթ»,- հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ու հարցը դրեց քվեարկության: Օրինագիծը դրական եզրակացություն չստացավ։ Քոչարյանը հորդորեց, որ հաջորդ քննարկումներում պատգամավորները շարժվեն երկրի անվտանգության, պետականության շահերով:
Գորգիսյանն արձագանքեց․ «Այդ ե՞րբ չենք շարժվել»:
Պատգամավորների միջև լեզվակռվին միջամտեց Սասուն Միքայելյանը, ով գոռաց Գորգիսյանի վրա. «Արա, ըտենց բաներ մի արա»:
«Ես պահանջում եմ պարոն Գորգիսյանին հեռացնել այստեղից: Դուք կարող ա՞ գիտեք փողոցում եք, կամ Լուսավոր Հայաստանի գրասենյակում: Էս ի՞նչ խոսելաոճ ա, սահմաններում եղեք, Լուսավոր Հայաստանի գրասենյակում չեք», -դիմելով Գորգիսյանին, ասաց Քրիստինե Պողոսյանը:
Քոչարյանը փորձեց մեղմել իրավիճակը, հետաքրքրվեց`գուցե տասը րոպե ընդմիջում հայտարարի, հանգստանան կողմերը: Քրիստինե Պողոսյանը կողմ էր. «Թող դուրս գա մարդը, քֆուր անի, հանգստանա, հետ գա»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր