Պետք է մաքրվեն Ավգյան ախոռները. Տեսանյութ
Հայացք մամուլի ակումբում քաղաքական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Լևոն Շիրինյանը խոսեց տեղի ունեցող դատական գործընթացների և ներքաղաքական զարգացումների շուրջ:
Լևոն
Շիրինյանը նշեց, որ ստեղծած իրավիճակում հեղափոխությանը նոր շնչառություն է պետք. «Պետք է մաքրվեն Ավգյան ախոռները և կիսատ չպետք
է մաքրվեն: Մայիսի երկուսին, անցած տարի, հայության 90 տոկոսը երկիր մոլորակով ելել է և ասել, որ մերժում է Սերժ Սարգսյանին և հետևապես ռեժիմին, և նրա միջավայրին: Եվ պետական կառավարման այն ձևերին, այն Սահմանադրությանը, որ եղել է մինչ այդ։ Ուրեմն մայիսի երկուսին հայ ժողովուրդը ցուցադրել է ինքնիշխան գերագույն կամք և նա մերժել է նախորդ ռեժիմը, հետևապես, նախկին օրենսդրությունը, Սահմանադրությունը, օրենքը, թուղթը եւ այլն, լեգիտիմ չէ, իր օրինական հիմքը կորցրել է, հաջորդ իշխանությունը կուզի կօգտագործի, կուզի՝ չի օգտագործի: Սուվերեն ժողովրդի գերագույն կամքը միշտ ռեալիզացվում է սահմանադրության մեջ»,-ասաց քաղաքագետը:
Լևոն Շիրինյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ժողովուրդը կարող է որոշել, թե ինչպես է պատկերացնում այս կամ այն համակարգի գործունեությունը:
Մանրամասները՝ Hayacq.com-ի տեսանյութում