10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

25 մայիս 2019 13:38

Դեպորտ. Ռուսաստանի Դաշնությունում հայ վարորդները նոր խնդիր ունեն

Ռուսաստանի Դաշնությունում հայ վարորդները նոր խնդիր ունեն: Այսօր՝ մայիսի 25-ին, Analitik.am-ի հետ կապ հաստատած  Հայկը հայտնեց, որ ռուսական իշխանությունները դեպորտ են անունում այն վարորդներին, ովքեր 2 ու ավելի խախտում ունեն: Էական չէ՝ այդ խախտումների համար տուգանքը վճարվել է, թե՝ ոչ: Հենց խախտումի փաստը բավարար է դեպորտի համար:

Վերոնշյալը չի վերաբերում միայն նրանց, ովքեր, այսպես ասած, կարմիր անձնագիր ունեն, իսկ բոլոր նրանք, ովքեր ՀՀ քաղաքացի են ու ուղղակի Ռուսաստանում ժամանակավոր աշխատելու ու ապրելու իրավունք ունեն, հայտնվում են հարվածի տակ:
Ի դեպ, այս քաղաքականությունը չի վերաբերում ԵԱՏՄ անդամ մյուս երկրներին: Որոշումն իրականացվում է ներքին հրահանգով՝ պատճառաբանվելով, որ երկու երկրների իշխանությունների հարաբերություններում ամեն ինչ այդքան էլ հարթ չէ և նրանով, որ Հայաստանում ռուսերենը չճանաչվեց որպես երկրորդ լեզու:

Հայկը նշեց, որ ընտանիք, երեխաներ ունի, ունի նաև սեփական փոքրիկ բիզնեսը, սակայն ինքը ևս, այսպես ասած, վտանգավոր գոտում է: Նա խնդրում է հարցը բարձրացնել վարչապետի, ԱԳՆ-ի և ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի մակարդակով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր