Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

25 մայիս 2019 16:45

Ցանկացած դեպքում Ռուսաստանն առաջնորդվելու է սեփական շահերով

Ցանկացած դեպքում Ռուսաստանն առաջնորդվելու է սեփական շահերովՔաղաքականությունն ի վերջո փորձագետները չեն որոշում, այն որոշում են հատուկ ինստիտուտները, որոնք նստած չեն սպասում, հաշվարկում ու մոդելավորում են: Այդ մոդելավորման ավարտից հետո է պարզ լինում այս կամ այն հարցում Ռուսաստանի վարած քաղաքականությունը: Այդ մոդելավորման փուլը որ ավարտվեց, այդ պահին հասկանալի կլինի: Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, «Հայաստան-Ռուսաստան, Նոր հեռանկարներ փնտրելիս» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ հավելելով, որ ցանկացած դեպքում Ռուսաստանն առաջնորդվելու է իր սեփական շահով:

Պողոսյանի խոսքերով, Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությունը պայմանավորված է նրանով, թե ինչ առաջարկ կներկայացվի. «Ուզում եք, ամեն օր մամուլում գրեք՝ թե ինչ պուպուշիկ է Ռուսաստանը: Ձեզ թվում է, դրանից հետո, եթե պետք լինի Ռուսաստանին ինչ-որ մեկին խալաթով տանել դատարան, չի տանելո՞ւ դրանից հետո: Ուզում եք 23 անգամ այլ բան գրեք: Ռուսաստանը նույն էլեկտրիկ Երևանի ժամանակ կարող էր 2-3 յարկիհ քայլ անել՝ հոսանքն էժանացներ և Բիբինի փոխարեն յան ազգանունով մարդ նշանակեր, ինչպես նաև աուդիտ նախաձեռներ: Եթե նրան պետք լիներ, կաներ: Արեց այլ բան, այլ մեխանիզմներով և այն էլի մնաց իր ազդեցության տակ»:
Քաղաքագետը կարծում է, որ հիմա Հայաստանը պետք է հասկանա, թե ինչպես անի, որ  Ռուսաստանն, իր շահերից դրդված անի մի բան, որը ձեռնտու է նաև Հայաստանին, մենք պետք է մեր տնայինը կատարենք, սկսենք մեզանից, ամեն ինչի մեջ չմեղադրենք այլոց:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր