Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ          Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

27 մայիս 2019 18:20

Բացարձակ մտավախություն չունեմ. Հունան Պողոսյանը՝ անցումային արդարադատության մասին

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում պատասխանել է անցումային արդարադատության վերաբերյալ հարցին, մասնավորապես, թե արդյոք մտավախություն չկա՞, որ այն կիրականցվի նաև մարզպետների շրջանում:


«Բացարձակ մտավախություն չունեմ»,- ասաց նա
Հաջորդ հարցը վերաբերում էր ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին առաջադրված մեղադրանքին, վերջինիս պաշտպանն ասել էր, որ պետք է հարցաքննվի նաև Հունան Պողոսյանը:
«Երբ դատարանը նպատակահարմար գտնի, հրավիրի հարցաքննության, կհարցաքննվեմ, մտավախություն բացարձակ չկա: Եվ մի գործով չէ, որ հարցաքննվել ենք»,- ասաց Պողոսյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր