17:25 - Հասանովն իր՝ սահմանից փախնելու մասին.հայկական բանակում չկա զենք, որով հնարավոր է ինձ հարվածել 35 կմ հեռավորության վրա         17:05 - Լիլի Մորտոն սիրելիի հետ պատրաստվում է մեկնել հանգստի      17:00 - Քննչական կոմիտեի պարզաբանումը    

29 մայիս 2019 13:33

Հիքմետ Հաջիեւի պրիմիտիվիզմը. Բաքվում ասում են «Մխիթարյան» եւ ավելացնում՝ «ՄԱԿ բանաձեւեր»

Բաքվում այսօր տեղի է ունենալու Եվրոպայի լիգայի եզրափակիչը։ Ֆուտբոլի տոնը, սակայն, մթագնվել է տհաճ, բայց միանգամայն սպասելի պատմությամբ՝ կապված «Արսենալի» կազմում Հենրիխ Մխիթարյանի մասնակցության, ավելի ճիշտ՝ չմասնակցության հետ։
Հակիրճ հիշեցնենք. Մխիթարյանը նախընտրել է չմեկնել Բաքու, չնայած հայտարարված «անվտանգության երաշխիքներին»։ Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես դրանք տվել են, բայց չէ՞ որ ոչ ոք ապահովագրված չէ «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» տիպի շիզոֆրենիկների հարձակումից կամ ռամիլսաֆարովատիպ մարդասպաններից, որոնք հերոսացվել են հենց ԱՀ իշխանությունների կողմից։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումները՝ իբր, «կհիշեցնենք Մխիթարյանին զենքի մատակարարումները Ղարաբաղին», մեկ անգամ եւս հաստատում են ընդունված որոշման ճշմարտացիությունը։ Ահա նման «ստեղծագործության» նմուշ։
Իշխանությունները պաշտոնապես «թույլատրել» են երկրպագուներին գալ խաղին։ Եվ բոլորը տեսան, թե ինչպես է դա եղել իրականում։ Հայկական ծագմամբ քաղաքացիներին այս կամ այն պատրվակով, երբեմն էլ՝ առանց դրանց, վիզաներ չեն տվել։ «Արսենալի» երկրպագուները, որոնք հագել են Մխիթարյանի անունը կրող մարզաշապիկներ, հայտնվել են ոստիկանների սեւեռուն ուշադրության ներքո։

Իսկ ամենից շատ բոլորին ուրախացրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմետ Հաջիեւի պրիմիտիվիզմը, որն անցյալում գլխավորում էր այդ երկրի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:
Մյուս պաշտոնյաներից անմիջապես հետո  Հաջիեւը կրկնել է, որ «Ադրբեջանը որպես  ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Լիգան ընդունող երկիր, երաշխավորել է բոլոր ֆուտբոլիստների անվտանգությունը, այդ թվում Մխիթարյանի, սակայն նա հրաժարվել է Բաքու մեկնել», որ «ֆուտբոլի քաղաքականացումն անընդունելի է», որ «ֆուտբոլը պետք է քարոզվի եւ զարգանա ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրներում» եւ որ  «կապ փնտրել ԼՂ հակամարտության, Բաքվում անցկացվող հանդիպման եւ Մխիթարյանի էթնիկական ծագման միջեւ, սխալ է»: Իսկ հետո Հաջիեւը սկսել է խոսել հակամարտության կարգավորման պայմանների, ՄԱԿ բանաձեւերի մասին եւ այլն:
Հավանաբար, պարոնանց Հաջիեւներին թվում է, որ անդադար կրկնությունից գաղափարը կիրականանա: Ինչպես լատինական ասացվածքում՝ «Կրկնությունը գիտության մայրն է»: Սակայն ամբողջությամբ այն հնչում է այսպես՝«Կրկնությունը գիտության մայրն է եւ հիմարների մխիթարանքը»: Իսկ մինչ այդ Բաքուն հայերի հանդեպ իր բացահայատ թշնամական վերաբերմունքով եւ զուտ սպորտային միջոցառումը քաղաքականացնելու փորձերով բազմաթիվ «դեղին քարտեր» ստացավ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր