Իշխող ուժը չունի բավարար մանդատ և Ալիևի պահանջով սահմանադրական հանրաքվեն չի կարողանալու անցկացվել          Թրամփը, Մակրոնը և Զելենսկին Ֆրանսիայում ընթացող G7-ի շրջանակներում քննարկել են ուկրաինական կարգավորումը       Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի առողջարանի ձեռքբերման գործընթացում «հայտնաբերել է» մի շարք խախտումներ    

29 մայիս 2019 19:48

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Հենրիխ Մխիթարյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Հենրիխ ՄխիթարյանինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ Աստանայից վերադառնալուց հետո, զանգահարել է  «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ զորակցություն հայտնելու նրան։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Նիկոլ Փաշինյանը։
«Աստանայից վերադառնալով՝ հեռախոսազրույց ունեցա Հենրիկ Մխիթարյանի հետ եւ զորակցությունս հայտնեցի՝ «Արսենալ»-«Չելսի» այսօրվա խաղից առաջ, որին Հենրիկը չի կարողանա մասնակցել Բաքվի ռասիստական դիրքորոշման պատճառով։ Հենրիկին ասացի, որ հիանում ենք իրենով եւ հպարտանում։ Ամբողջ հոգով եւ ամբողջ սրտով իր հետ ենք ու իր կողքին»,- ասված է Փաշինյանի գրառման մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր