Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

30 մայիս 2019 13:09

Զավեշտալի դեպք՝ կառավարության դիմաց.Նիկոլը դարձավ վարչապետ, կովերիս կաթնատվությունը 10-ից դարձավ 40 լիտր

Զավեշտալի դեպք՝ կառավարության դիմաց.Նիկոլը դարձավ վարչապետ, կովերիս կաթնատվությունը 10-ից դարձավ 40 լիտր
Այսօր զավեշտալի դեպք տեղի ունեցավ կառավարության դիմաց: Մինչ շենքի ներսում ընթանում էր կառավարության հերթական նիստը, շենքի դիմաց տարատեսակ բողոքի ակցիաներ էին տեղի ունենում: Գրեթե բոլոր ցուցարարները պահանջում էին հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Այդ ընթացքում ցուցարարներին մոտեցավ մի քաղաքացի՝ Սպարտակ Հակոբյանը, ով ներկայացավ ֆերմեր Գեղարքունիքի մարզի Գագարին համայնքից: Նա ասաց, որ շատ գոհ է կառավարության և դրա ղեկավարի աշխատանքից. «Ես ուզում եմ անձամբ շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին: Երբ ինքը եկավ կառավարության գլուխ, իմ կովերի կաթնատվությունը 10 լիտրից դարձավ 40լիտր»:
Հարցին, թե ո՞րն է վարչապետի աշխատանքը, որի արդյունքում կովերի կաթնատվությունը բարձրացել է, Սպարտակ Հակոբյանը ասաց՝ վարկային տոկոսադրույքների նվազումն ու կառավարության տրամադրած սուբսիդիաները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր