Հայերի մասսայական «դեպորտները»սկսվել են. պատճառաբանում են, թե ՀՀ-ում հեղափոխություն է եղել, գնացեք ձեր երկիր.«Իրավունք»
![](https://hayacq.com/uploads/posts/2018-07/medium/1531894823_6561d3e2_abb0_459a_8230_8179e2680478_mw1024_mh1024_r1_s.thumb_-565x375.jpg)
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ մասսայական «դեպորտները» գերմանական իշխանությունները պատճառաբանում են նրանով, թե ձեր երկրում հեղափոխություն է եղել, դուք դա էիք ցանկանում, հիմա գնացեք և ապրեք այնտեղ: Իսկ մի շարք հայեր, որոնք իրենց ապագան կապում էին հենց Գերմանիայի հետ, բայց նախորդ տարի ակտիվ սատարում էին Նիկոլ Փաշինյանի իշխանությանը՝ դեսպանատների դիմաց, կոկորդ պատռելով, այսօր արդեն փոշմանել են:
Իրադարձությունների նման զարգացում իրենք չէին նախատեսել: Ավելին՝ հանգիստ իրենց տեղները եվրոպաներում նստած մեր հայրենակիցների նկատմամբ վարվում են բավական կոշտ: Անգամ դեպք է եղել, երբ մի ամբողջ փողոց են փակել ոստիկանական աշխատակիցները հայ ընտանիքին բռնի ուժով տնից դուրս հանելու և արտաքսելու համար:
Ընդ որում՝ նույնիսկ այնպիսի ընտանիքներ են տուժել ստեղծված իրավիճակից, որոնք հայտնվել են Գերմանիայում բուժման նպատակով կամ անբուժելի հիվանդություններով: Ավելին՝ պարզվում է՝ իրավիճակը պայթյունավտանգ է ոչ միայն Գերմանիայում, այլև Բելգիայում քաղաքացիություն չունեցող հայերի համար:
Բելգիայում տեղի ունեցած վերջին ընտրությունների ժամանակ հաղթանակ է տարել տեղի նիդերլանդական թևը, որոնք իրենց ծրագրում որդեգրել են խիստ միջոցների դիմել համապատասխան փաստաթղթեր չունեցող փախստականների նկատմամբ:
Տեղի հայերը ամեն պահի սպասում են, որ արտաքսումների ալիք կբարձրանա նաև Բելգիայում: Հատկանշական է, որ մուսուլմանների նկատմամբ վերջիններս ավելի բարեհաճ են»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: