Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

01 հուն 2019 13:57

Դատել են սեփական աղջկա հետ ամուսնանալու համար

Նեբրասկա նահանգի բնակիչ Թրեւիս Ֆիլդգրոուվին դատապարտել են երկու տարվա ազատազրկման սեփական դստեր հետ կապի պատճառով, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Omaha World-Herald պարբերականին։
2018 թվականի աշնանը ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել Ֆիլդգրոուվի եւ 21-ամյա Սամանթա Քերշների սեռական կապի մասին։ Դատարանում աղջիկն ասել է, որ մոտ երեք տարի առաջ նա մորը խնդրել է իրեն ծանոթացնել կենսաբանական հոր հետ, եւ մայրը նրան ծանոթացրել է Ֆիլդգրոուվի հետ։

Մի քանի տարի հետո նրանց միջեւ «ռոմանտիկ հարաբերություններ» սկսվեցին, նրանք երկուսն էլ դատարանում խոստովանեցին դա, իսկ հոկտեմբերին պաշտոնապես ամուսնացան, նշում է պարբերականը։
ԴՆԹ թեստը ապացուցել է, որ Ֆիլդգրոուվը Քերշների հայրն է։ Տղամարդն ասել է, որ նրան իր աղջիկը չի համարել, քանի որ իր անունը չկա աղջկա ծննդականում։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր