Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

04 հուն 2019 14:38

Ռուսաստանում աղմկահարույց սպանության հետքերով.Կասկածյալները Հայաստան են հեռացել


 Գլխավոր հետախուզական վարչության հատուկ նշանակության ջոկատի նախկին մարտիկ Նիկիտա Բելյանկինի սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է, ՌԲԿ-ին հայտնել է սպանվածի հայրը՝ Ալեքսեյ Բելյանկինը:
«Ես այսօր շփվել եմ Քննչական կոմիտեի ներկայացուցիչների հետ, որոնք աշխատում էին տեղում: Նրանք ինձ ասացին, որ բոլոր կասկածյալներին պարզել են, մեկը ձերբակալված է, նրա հետ հիմա աշխատում են քննիչները: Ֆիգուրանտների մեծ մասը Հայաստան է մեկնել: Ինձ ասացին, որ Հայաստանն այսպիսի գործով բոլորին կհանձնի, դա գրեթե հաստատ է»,- ասել է Ալեքսեյ Բելյանկինը:


«Չենք մեկնաբանում: Քննիչները գործով ակտիվորեն աշխատում են»,- ՌԲԿ-ին հայտնել են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
РЕН ТВ-ին հայտնի են դարձել մորձմոսկովյան Պուտիլկովո գյուղում 24-ամյա հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության փաստով հարուցված քրեական գործի քննության մանրամասները: Ըստ որոշ տեղեկությունների՝ այս գործով կասկածյալներից մեկը՝ Գրիգոր Օ.-ն «Բիր-Հաուս» բարի տերն է, որի մոտ տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք, որն ավարտվել է ողբերգությամբ: Տեղեկությունների համաձայն՝ հաստատության տերը սպանության հաջորդ օրը երկրից փախել է՝ նա ամենավաղ չվերթով Երեւան է մեկնել:
Բելյանկինի սպանության փաստով հարուցվել է քրեական գործ: ՌԴ ՔԿ-ից հայտնել են, որ քննիչները պարզել են ծեծկռտուքի մասնակիցներին: Սպանության քննությունը փոխանցվել է գերատեսչության կենտրոնական ապարատին:
Նիկիտա Բելյանկինը Մերձմոսկվայի Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո գյուղում սպանվել է հունիսի 2-ի գիշերը: Նա միջամտել է «Բիր-Հաուս» բարի մոտ տեղի ունեցող ծեծկռտուքին: Հատուկ նշանակության ջոկատի նախկին մարտիկը տրավմատիկ ատրճանակով նախազգուշացնող կրակոց է արձակել օդ, որպեսզի ուշադրությունն իր վրա գրավի:
Դրանից հետո Բելյանկինին գետնին են գցել եւ սկսել ծեծել, պատմում է նրա հայրը: Նախկին մարտիկին հաջողվել է ազատվել եւ եւս մի քանի անգամ կրակել, որից հետո հարձակվողներից մեկը նրան հարվածել է դանակով:
 ***
 
 ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության մեջ կասկածվողներից մեկը ձերբակալվել է հունիսի 3-ին, Հայաստան թռչող օդանավում: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Տղամարդուն ձերբակալել են հենց օդանավի սրահում: Նրա անունն ու քաղաքացիությունը դեռ չի հայտնվում:
Ավելի վաղ հայտնվել էր, որ ձերբակալվել է ևս 2 կասկածյալ:
Ոչ պաշտոնական տեղեկություններով ենթադրյալ մարդասպանը հայ է՝ Գրիգոր Օհանյանը, ով տեղի բարերից մեկի սեփականատերն է: Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ սպանության հաջորդ օրը Օհանյանը մեկնել է Երևան:
Սիրիայում մարտական գործողություններին մասնակցած նախկին հատուկջոկատայինը սպանվեց հունիսի 1-ին: Նա փորձել է հանդարտեցնել ծեծկռտուքի մասնակիցներին, ինչի արդյունքում դանակահարվել է և տեղում մահացել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր