20:19 - Ոչ օրենք կա, ոչ օրինականություն, էնքան ասելիք ունեմ. Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ         20:00 - Սպանված զինվորների մայրերը ներեցին Աշոտին. ցմահ դատապարտյալը բացում է փակագծերը. Տեսանյութ      18:00 - Տեսանյութ. Այսօր Երուսաղեմում ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Իսրայելը կորոշեն Իրանի դեմ պատերազմի ճակատագիրը    

04 հուն 2019 15:45

Սենսացիոն հետաքննություն.Պարզվել է, որ Քարդաշյան-Ջեններ հայտնի ընտանիքը սերում է թագավորական տոհմից

Պարզվել է, որ Քարդաշյան-Ջեններ հայտնի ընտանիքը սերում է թագավորական տոհմից։ Շոտլանդացի լրագրող Քրեյգ Ուիլյամսը հետաքննություն է անցկացրել, որի ընթացքում պարզել է, որ Քիմ Քարդաշյանի (համապատասխանաբար նրա քույրերի՝ Քորթնիի, Քլոեի, Քենդալի, Քայլիի) մայրական կողմի նախնին՝ Թոմասը, որը ծնվել է 1645թ.-ին, սերում է Մակգրեգոր հին կլանից, որին պատկանել է շոտլանդացի ազգային հերոս Ռոբ Ռոյը, որին հաճախ «շոտլանդական Ռոբին Հուդ» են անվանում։ Թոմասի եւ Ռոբի հարազատների միջոցով հայտնաբերվում է Քարդաշյանների ազգակցությունը Քենեթ Մակալպինի հետ, որը համարվում էր Շոտլանդիայի առաջին թագավորը։ Մակգրեգորների կլանի հիմնադիր Գրեգորը թագավորի հարազատ եղբայրն էր։


Ինչպես գրում է Daily Record հրատարակությունը, լրագրողը որոշել է զբաղվել Քարդաշյանների տոհմածառով՝ հետաքրքրվելով Քորթնի Քարդաշյանի վեցամյա դստեր ամբողջական անունով. նրան տվել են Պենելոպա Սքոթլենդ (անգլերենից թարգմանվում է որպես Շոտլանդիա) Դիսիկ անունը։

«Ես կարծում էի,. որ ընտանիքը գիտի շոտլանդական ծագման մասին։ Ես սկել եմ պատմական հիշատակություններ հետազոտել եւ համոզվել եմ դրանում... Հնարավոր է։ Քիմը կարող էր հավակնել շոտլանդական գահի»,- պատմել է Ուիլյամսը։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր