Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

05 հուն 2019 10:00

Սամվել Բաբայանը գործի է անցել. ՀՀ իշխանությունը մտահոգված է. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հաշվի առնելով, որ թեկնածության առաջադրման համար անհրաժեշտ տասը տարվա մշտական բնակության հետ կապված խնդիրներ կան, Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ նախատեսում է Ղարաբաղում այս տարվա մարտից ստորագրահավաք սկսել։ Գործընթացը ձգձգվեց:


Երեկ Բաբայանն արդեն սկսել է այդ ստորագրահավաքը, որպեսզի Սահմանադրության մեջ կատարվեն անհրաժեշտ փոփոխություններ, ինչը հնարավորություն կտա ՀՀ-ում հաշվառված քաղաքացիներին Արցախում առաջադրվել նախագահական ու խորհրդարանական ընտրություններին:
Բացի նրանից, որ հայաստանյան իշխանությունները բավականին վատ են վերաբերվում Սամվել Բաբայանի քաղաքական ակտիվացմանը, «Փաստ» թերթի տեղեկություններով, այս մասով էլ մտահոգություն ունեն, քանի որ անհանգստանում են, թե դրանով հիմքեր կստեղծվեն ոչ միայն Սամվել Բաբայանի, այլև ընդհանրապես ՀՀ-ից այլ առաջադրումների առումով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր