Խառնաշփոթ Արցախում. Ում և ինչի համար է Սամվել Բաբայանը ստորագրություն հավաքում. «Հրապարակ»

Սամվել Բաբայանի կողմնակիցներն առաջարկել են՝ եթե անձն ապրել է Հայաստանում 10 տարի, դա պետք է համարել նաև Արցախի քաղաքացիություն ունենալու իրավական նորմ։ «Ճիշտ է, սա առաջին հերթին Սամվել Բաբայանն իր համար է անում, որովհետև ինքը 10 տարվա բնակության ցենզ Արցախում չունի, Հայաստանում գուցեև ունի, սակայն նման մոտեցումը դաշտ է բացում նաև Հայաստանում ապրող այլ թեկնածուների համար։
Դիցուք, ասենք, այս օրերին մեզ մոտ` Արցախում, շրջանառվում է նաև Ռոբերտ Քոչարյանի անունը՝ որպես նախագահի թեկնածուի»։ Ինչո՞ւ միայն նրա, իսկ ինչո՞ւ ոչ ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, «ծռերը» ևս կարող են հավակնել։ «Դե, հա, մենք էլ ուզում ենք հասկանալ` մեծ հաշվով, ում համար է արվում այդ փոփոխությունը»: