20:23 - Սպանված զինվորների մայրերը ներեցին Աշոտին. ցմահ դատապարտյալը բացում է փակագծերը. Տեսանյութ         18:00 - Տեսանյութ. Այսօր Երուսաղեմում ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Իսրայելը կորոշեն Իրանի դեմ պատերազմի ճակատագիրը      17:38 - Կա վտանգ, որ ԱՄՆ-ն կարող է կետային հարվածներ հասցնել Իրանի ուղղությամբ. Տեսանյութ    

10 հուն 2019 12:00

Տեսանյութ.Պետք չէ ներկա իրողությունները «հին արշինով չափել»,մենք հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք

Աբովյանում հաղթել է ժողովրդավարությունը։ Այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսպես մեկնաբանեց Աբովյանում հունիսի 9-ին տեղի ունեցած ընտրություններն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սատարած թեկնածուի պարտությունը։
«Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ եւ հաղթել է ժողովրդավարությունը, դա ամենակարեւորն է, իսկ ինչ վերաբերում է ՔՊ–ի թեկնածուի պարտությանը, մենք հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք,  որ տեղ–տեղ իշխանության թեկնածուները հաղթեն, տեղ–տեղ իշխանության թեկնածուները պարտվեն։ Եթե հիշում եք՝ հեղափոխությունից առաջ ամենաառաջնային կարգախոսը ՀՀԿ–ի մենաշնորհի վերացման անհրաժեշտությունն էր, որի մասին խոսում էին բոլոր քաղաքական ուժերը։ ՀՀ–ն եւս մեկ անգամ արձանագրեց, որ ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիներն իրավունք ունեն կատարել իրենց ընտրությունը եւ իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում իր թեկնածուի հաղթանակին հասնելու համար»։

Փաշինյանը համաձայն չէ, որ քրեական գործերի հարուցում Աբովյանի քաղաքապետին ճնշելու համար էր. «Այդ քրեական գործերի վերաբերյալ հաղորդագրություններ պիտի որ լինեն, պետք է բովանդակությունն իմանաք եւ համոզված լինեք, որ որեւէ կապ մեկը մյուսի հետ չունի»։
Հարցին՝ Աբովյանում ՔՊ–ի թեկնածուի պարտությունը իշխանությա՞ն վարկանիշի վրա ազդեց, Փաշինյանը հիշեց, որ մոտ մեկ տարի առաջ՝ հեղափոխությունից 2 ամիս հետո իրենց թեկնածուն պարտվեց Կապանում, ապա հավելեց, որ պետք չէ ներկա իրողությունները «հին արշինով չափել»։ «Անկախ նրանից ընտրություններում կհաղթի իշխանության թեկնածուն թե ոչ, հաղթում է հեղափոխությունը եւ հաղթում է ժողովուրդը»,–հավելեց նա։
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Աբովյանում տեղի ունեցած ընտրություններում նախնական տվյալներով հաղթել է գործող քաղաքապետ Վահանգ Գեւորգյանը։ Առաջադրված 5 թեկնածուներից Վահագն Գեւորգյանն ստացել է 8453 ձայն, իսկ նրա հիմնական մրցակից՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Գրիգոր Գուլյանը՝ 8058 քվե: Երրորդ տեղում Սասուն Գրիգորյանն է, ով ստացել է ընդամենը 731 ձայն: 4-րդ տեղում Մանուկ Մկրտչյանն է (435 ձայն) եւ 5-րդ տեղում՝ Արթուր Ղազարյանը (139 ձայն): Անվավել է եղել 360 թվեաթերթիկ:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր