Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

10 հուն 2019 14:00

Աբովյանցին ցույց տվեց, որ ոչ մի «դըմփ-դըմփ-հու» չի կարող իրեն քաղաքացուց ամբոխի վերածել

«Ցավոք սրտի, երկրում սևի-սպիակի բաժանումը, սրան-նրան բռնելու, վզից բանդիկ կապելու անհանդուժողականության կոչերը հանրությանը դասակարգային թշնամիների բաժանելու և միմյանց հանդեպ ատելությունը խորացնելու շատ վտանգավոր միտում ունեն:
Սևի-սպիակի բաժանումը մեկ խնդիր էր փորձում լուծել` հանրության մի ստվար հատվածի, քաղաքացուն ամբոխի վերածել: Այս հաղթանակը ինձ համար շատ կարևոր էր, որ հայաստանցին, աբովյանցին ցույցը տվեց, որ ինքը ամբոխ չի դառնալու, ինքը հիշողություն, շնորհակալ լինելու զգացում և գործող քաղաքապետի հետ գործընկերային հարաբերություն ունի, և ոչ մի «դըմփ-դըմփ-հու» չի կարող իրեն քաղաքացուց սարքել ամբոխ»- Աբովյանում երեկ կայացած ընտրությունների մասին Politik.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ թեկնածուներից մեկի` գործող քաղաքապետի 30 համակիրներին ոստիկանության բաժին էին տարել` պատգամավորից հետաքրքրվեցինք, արդյո՞ք դա մտահոգիչ չէր, քանի որ  առերևույթ հնացանքի բացակայության պայմաններում այն հանրության կողմից կարող էր ընկալվել որպես այդ թեկնածուի դեմ վարչական ռեսուրսի չարաշահում.
«Հիմք ունեմ մտածելու, որ պատերի տակ լսած ասեկոսեների հիման վրա և հորինված պատճառաբանություններով ոստիկանություն տանելը, թե այսինչ տեղում վթարի հատ կապված կարիք կա նորից ձեզ լսել կամ օպերատիվ տեղեկություն ենք ստացել, որ դուք ապօրինի զենք եք կրում, պարզապես նպատակ ուներ կազմալուծել գործող քաղաքապետի շտաբի աշխատանքը: 
Ակնկալում եմ` ոստիկանությունը առաջիկայում պարզաբանում կտա, թե ինչո՞ւ օրվա տրաբեր ժամերի 30 համակիրներին տարան ոստիկանություն և ինչո՞ւ ոչ մեկի գրպանում իսկանդեր կամ մասսայական ոչնչացման զենք չգտան»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով Կատայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին, Զոհրաբյանը նշեց, որ  վերջինս իր վրա էր վերցրել ցանկացած գործառույթ`բացի մարզպետի գործառույթից.
«Նա և՛ քննիչ էր, և՛ գլխավոր դատախազ էր, և՛ լրագրող էր, և դիտորդ ու վստահված անձ, ինչու չէ նաև թեկնածու էր, քանի որ քարոզարշավի օրերին իսկական թեկնածուն համառությամբ լռություն պահպանեց, աբովյանցին չհասկացավ` նա խոսել գիտի՞, թե չգիտի: Նրա փոխարեն խոսում էր մարզպետը: Եթե իշխանությունը գտնում է, որ մարզպետի գործառույթներում ներռավում ամեն բան և իրենց գոհացնում է մարզպետի աշխատանքը, ապա դա միայն իրենց խնդիրն է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր