Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ          Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 14-ի համար       Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ    

10 հուն 2019 15:45

Տեսանյութ.6 ոստիկան ներխուժել է «Ադեկվադ» ՀԿ-ի գրասենյակ և ձեռնաշղթաներով Արթուր Դանիելյանին տարել

Քիչ առաջ 6 ոստիկան ներխուժել է «Ադեկվադ» ՀԿ-ի գրասենյակ և ձերբակալել ղեկավար Արթուր Դանիելյանին: Այս մասին  հայտնեց «Ադեկվադ» ՀԿ անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը:


«Առանց ինչ-որ թուղթ ցույց տալու, առանց թույլատվություն ստանալու, ձերբակալել են Արթուր Դանիելյանին, ձեռնաշղթաներով տարել են»,- նշեց նա:
Կոնստանտին Տեր-Նակալյանի տեղեկացմամբ՝ Արթուր Դանիելյանին ձերբակալել են Նիկոլ Փաշինյանին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու սպառնալիքներ անելու համար:

«Միայն Արթուր Դանիելյանին են ձերբակալել: Երեկվա ասուլիսին հնչեցրած մտքի համար, որ եթե այսպես շարունակի, մի օր էլ ստիպված լինենք կոչ անենք, որ Նիկոլ Փաշինյանի գլուխը ցխեն»,- ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր