ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

11 հուն 2019 14:46

Առաջին անգամ բժշկության մեջ.տղան ծնվել է մեկ թոքով եւ մեկ երիկամով, իսկ սիրտն աջ կողմում է

Ֆրենկի Շոպլենդի ծնողները նրան «կես մարդ» են անվանում՝ տղայի անատոմիական անսովոր կառուցվածքի պատճառով: Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, տղան ծնվել է մեկ թոքով եւ մեկ երիկամով, իսկ սիրտն աջ կողմում է:
Խանգարումներն ի հայտ են եկել մինչ երեխայի ծնվելը, սակայն ծնողերը հրաժարվել են դադարեցնել հղիությունն արհեստական ճանապարհով: Երեխան լույս աշխարհ է եկել ժամկետից 8 շաբաթ առաջ եւ հիվանդանոցում է անցկացրել ավելի քան 800 օր:
Ֆրենկին արհեստական թոքերի վիրահատություն է տարել, սակայն չնայած դրան՝ չի կարող ջուր խմել եւ սնվել շնչառական խնդիրների պատճառով: Տղան կենսագործունեության համար անհրաժեշտ սննդամթերք է ստանում հատուկ համակարգի միջոցով, որն ամրացված է նրա որովայնին:
Չնայած դոնորական օրգանների  փոխպատվաստման հնարավորությունների բացակայությանը՝ ծնողները լավատեսությամբ են լցված եւ չեն հանձնվում:
«Անատոմիական առումով՝ նա «կես մարդ» է, սակայն մեզ համար՝ մի ամբողջություն»,- նշում են նրանք:
Ծնվելիս երեխայի շնչուղիները չափազանց նեղ են եղել, ինչը հավելյալ առողջական խնդիրներ է ստեղծել: Այդ խնդիրը հեռացվել է վիրահատական ճանապարհով, սակայն թոքերի շարունակական օդափոխության պատճառով նա չի կարողանում խոսել:
Բժիշկները չեն շտապում կանխատեսումներ անել, քանի որ բժշկության մեջ նման դեպքերը չեն եղել, եւ, հետեւաբար, այդ վիճակը նկարագրված չէ բժշկական գրականության մեջ: Սակայն երեխայի ծնողները վճռական են տրամադրված եւ մտադիր են ինքնուրույն հետազոտություն անցկացնել: Նրանք հույս ունեն, որ նման դեպքերի բացահայտումը կօգնի կազմակերպել իրենց որդու ճիշտ բուժումը:   


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր