Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

12 հուն 2019 18:01

Ինձ լավ գիտեք,հետևե՛ք ձեր լեզվին, հակառակ դեպքում մատներդ կկոտրենք, լեզուներդ կպոկենք

ՌԴ կազմի մեջ մտնող Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը դիմել է դաղստանցի ժողովրդին՝ խնդրելով չտրվել սադրանքների Դաղստանի Կիզլյար և Չեչնիայի Շելկովսկի շրջանի սահմանին տեղի ունեցած միջադեպից հետո, երբ դաղստանցիները հանել էին սահմանին տեղադրված «Չեչնիայի Հանրապետություն. Շելկովսկի շրջան» գրությամբ ցուցանակը: Այդ մասին նա ասել է Instagram-ում ուղիղ եթերի ժամանակ, որի տեսագրությունը տեղադրվել է «Չեչնիան այսօր» գործակալության ինստագրամյան էջում:


Կադիրովը խորհուրդ է տվել օգտատերերին վիրավորական մեկնաբանություններ չգրել: Նա ընդգծել է, որ Չեչնիայի տարածքն ու իր ժողովրդին կպաշտպանի՝ «ինչ գնով էլ որ լինի»:
«Եթե դուք վիրավորում եք իմ արյունը, իմ ժողովրդին, ինչն ինձ համար ամենակարևորն է... Հետևե՛ք ձեր լեզվին, հակառակ դեպքում մատներդ կկոտրենք, լեզուներդ կպոկենք: Ոչ մի սադրող մեկնաբանություն չենք թողնի: Դուք ինձ լավ գիտեք»,- ասել է Չեչնիայի ղեկավարը՝ հավելելով, որ սկզբում պետք է «միացնել ալեհավաքները» և միայն հետո խոսել:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ իր ժողովուրդը չի ցանկանում ոչ մեկի հետ պատերազմել կամ թշնամանալ, այլ տրամադրված է բարեկամական ու եղբայրական հարաբերությունների: Նա նշել է, որ չեչենների գործողությունները «սահմանափակվում են ընդամենը սահմանի պահպանությամբ», Չեչնիան «ուրիշի տարածքներին չի հավակնում»:
Ավելի վաղ Դաղստանի ղեկավար Վլադիմիր Վասիլևն ասել էր, որ դաղստանյան կողմի բնակիչները Չեչնիայի գործողությունները համարել են «հարձակում տարածքային շահերի նկատմամբ»:
«Չեչնիայի Հանրապետություն. Շելկովսկի շրջան» գրությամբ ցուցանակը հանելու միջադեպը տեղի էր ունեցել հունիսի 10-ին: Դաղստանի բնակիչների խոսքով՝ նոր ցուցանակը հայտնվել էր Կիզլյար քաղաքի տարածքում, ինչն իրենց համար անընդունելի էր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր