Մտահոգիչ են ՀՀ-Արցախ հարաբերությունները.Չի բացառվում՝ այդ զարգացումները տեսնելով է Ադրբեջանը փորձում շփման գծում ինչ-որ բաներ ձեռնարկել
Ադրբեջանը վերադարձել է տասն ամիս առաջվա իր պահվածքին, և Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները վերջին շաբաթներին չեն աշխատում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, փոխանցում է Yerkir.am-ը:
«Պարզ չէ, թե այն ուղղակի կապը, որ ստեղծվել էր պաշտոնական Երևանի և Բաքվի միջև՝ անհրաժեշտ հաղորդակցություն պահպանել շփման գծում զինադադարի խախտումների հետ կապված, աշխատո՞ւմ է, թե՞ ոչ»,- նշեl 1 նա:
Ըստ Մանոյանի՝ ՀՀ-ի արտաքին հարաբերությունների և ԼՂ հիմնահարցի վրա իրենց ազդեցությունն են թողնում տարածաշրջանային զարգացումները՝ Իրան-ԱՄՆ, Թուրքիա-ԱՄՆ և ԱՄՆ-ՌԴ լարվածությունը:
«Արցախի հարցի հետ կապված, բացի Ադրբեջանի պահվածքից, գլխավոր մտահոգությունը ՀՀ-Արցախ հարաբերություններն են, որովհետև դրանք բավականին լարված են ներկայացվում՝ մի մասը իրական, մյուս մասը՝ սարքովի: Լրագրողները թող չնեղանան, բայց լրատվամիջոցների սարքածն է: Իհարկե, այդ լարվածության համար հիմք կա, որը վերջին 20 տարում աննախադեպ է: Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք կար ժամանակ, որ ՀՀ-ի և Արցախի իշխանությունների միջև հարաբերությունները լարված էին, դա ինչ-որ չափով դրսևորվում էր, սակայն այս անգամ չափն անցել ենք բավական, ինչը մտահոգիչ է: Չի բացառվում, որ այդ զարգացումները տեսնելով է Ադրբեջանը փորձում շփման գծում ինչ-որ բաներ ձեռնարկել, ուստի ունենք այն վիճակը, որն ունենք»,- շեշտեl 1 Մանոյանը՝ սրան գումարած մտահոգիչ համարելով թուրք-ադրբեջանական զորավարժությունները Արցախի և Նախիջևանի հատվածում:
Դաշնակցական գործչի խոսքով՝ լավ է, որ ՀՀ իշխանությունները հիշել են 2016-ին ձեռք բերված` Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին, բայց, ըստ նրա, այդ ուղղությամբ հիմա ինչ-որ բան անելը փոքր-քիչ դժվար է հիմա: