Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին    

13 հուն 2019 13:45

Մանվել Գրիգորյանի հիվանդությունները խորացրել են, նոր հիվանդություններ են ավելացել, անդամահատման վտանգ կա

ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը մամուլի ասուլիս է հրավիրել։ Նա կարծում է, որ իր պաշտպանյալի նկատմամբ նոր խոշտանգումներ են իրականացվում: 
Մանվել Գրիգորյանի նկատմամբ սիստեմատիկ կերպով  պետական լիազոր մարդկանց կողմից կատարվում են անօրինականություններ։
Նա շեշտեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ նոր խոշտանգումներ են իրականացվում, եթե հիմա բարձրագույն  իշխանությունը գնահատական չտա, ապա հետևությունն այն է, որ տոտալ հաշվեհարդար են տեսնում Մանվել Գրիգորյանի նկատմամբ։

«Երեկ եղել է կոնսիլիում, որին մասնակցել են ինչպես «Գրիգոր Լուսավորիչ» մասնավոր կենտրոնի բժիշկները, այնպես էլ ԱՆ-ի կողմից լիազորված համապատասխան մասնագետներ։ Արդյունքում տրվել է եզրակացություն, որ եղած ծանր հիվանդություններին, որոնք մոտ 30-ին չափ էին, ասեմ, որ այս հիվանդությունները ձեռք են բերվել կալանքը կրելու ընթացքում, գումարվել է ևս 3 հիվանդություն։ Նոր հայտնաբերված հիվանդությունները ծանր են, բայց այդ հիվանդություններից մեկի տեսակն այն է, որ կարող է լինել անդամահատություն»,-  ասաց նա։
Բաղդասարյանը նշեց, որ ՔԿՀ-ի համապատասխան վարչությունը համապատասխան գրություն է ուղարկել, որ դատապարտյալների հիվանդանոցում  կան համապատասխան անհրաժեշտ միջոցները Մանվել Գրիգորյանի բուժման համար։
«Անձը գտնվում է 24 ժամ արհեստական շնչառության տակ։ Այսքանից հետո, եթե պետական լիազոր մարմինները գնահատական չտան, պատասխանատվության չենթարկեն տվյալ պաշտոնատար անձի ստահոդ հայտարարություններին, ապա  եզրակացնում եմ, որ ուղղակի հրահանգ կա այդ մարդու նկատմամբ իրականացնել հաշվեհարդար, հակառակ պարագայում՝ տվյալ պաշտոնատար անձն այդքան համարձակություն չէր ունեն Կառավարության որոշումից հետո, նոր հիվանդություններ հայտնաբերելուց հետո պահանջել, որ  դատապարտյալների հիվանդանոցում բուժվի»,- ընդգծեց Բաղդասարյանը։
Փաստաբանը շեշտեց՝ Մանվել Գրիգորյանի հիվանդությունները ոչ միայն խորացրել են կալանքը կրելու ժամանակ, այլև նոր հիվանդություններ են ավելացել։ Նրա խոսքով, երբ Մանվել Գրիգորյանին կալանավորեցին, նա ուներ ընդամենը  4 ծանր հիվանդություն և գտնվում էր բժիշկների խիստ վերահսկողության տակ, իսկ հիմա Մանվել Գրիգորյանը ձեռք է բերել 30 ծանր հիվանդություն։ Ըստ Բաղդասարյանի՝ ՄԻՊ-ը ևս փաստել է, որ դատապարտյալների համար նախատեսված հիվանդանոցում չկան համապատասխան պայմաններ Մանվել Գրիգորյանի բուժման համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր