Ժամանա՞կ են տվել Փաշինյանին.Արցախում սահմանին նկատվում են նաև հակառակորդի հատուկ ստորաբաժանումներ.«Հրապարակ»
![](https://www.lragir.am/ru/wp-content/uploads/sites/3/2017/08/rus150158371467.jpg)
Ամեն անգամ կարևոր հանդիպման նախօրեին իրավիճակը սրվում է, հիշեցնենք` հունիսի 20-ին Վաշինգտոնում կկայանա Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը:
«Ես դա ավելի շատ կբացատրեի Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հայտարարությամբ, որ իրենք ժամանակ են տվել Փաշինյանին` մեկ տարվա ընթացքում ծանոթանալ ղարաբաղյան բանակցային գործընթացի դետալներին. ասել է թե` ադրբեջանական կողմն ակնկալում է ուղիղ խոսք` բանակցությունները վերսկսելու ուղղությունների, սկզբունքների, այս պահին առկա փաստաթղթերի շուրջ` կոնկրետություն են ուզում, ու քանի չեն ստացել, այդ «զորաշարժերը» շարունակվելու են»:
Ի դեպ, սոցցանցերում գրվեց, որ Դավիթ Տոնոյանի որդին ևս տեղափոխվել է Հայաստան՝ «նախապատրաստական դասընթացների»։ «Ոչ, Տոնոյանի որդին Արցախից դուրս չի եկել»: Իսկ Փաշինյան Աշո՞տը։ «Աշոտը Հայաստանում է»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: