Անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Օդեսայում գտնվող ադրբեջանական SOCAR ընկերության օբյեկտներին          Մեր սպասումն ու ջերմ փափագն է, որ երկու արքեպիսկոպոսների դատավարությունները իրականացվեն բաց և թափանցիկ       Ղրիմի վերադարձը և Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի լինի, որոշ բաներ երբեք չեն փոխվում    

15 հուն 2019 16:33

Տեսանյութ. Ինքս եմ Արցախի իշխանություններին փոխանցել բանակցությունների փաթեթը, որ ժառանգություն եմ ստացել․Սրանով ամեն ինչ ասված է

«Բանակցությունների այն փաթեթը, որ գոյություն է ունեցել և, այսպես ասած, որպես ժառանգություն ես ստացել եմ, ես ինքս եմ փոխանցել Արցախի իշխանություններին՝ իմանալով, որ նրանք դրանից չունեն։ Սրանով ամեն ինչ ասված է»։

Արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունների մասին Արցախի իշխանություններին տեղյակ պահելու վերաբերյալ Երևանի ու Ստեփանակերտի հակասական հայտարարությունների վերաբերյալ այսպիսի պատասխան է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը SHANTNEWS-ին տված բացառիկ հարցազրույցում՝ վերջ դնելով այդ մասին խոսակցություններին։
Նրա խոսքով՝ հանդիպումների մասին տեղեկությունն այսպես թե այնպես բաց է եղել, և պետք է հասկանալ՝ ինչ նկատի առնել, երբ ասվում է, որ Հայաստանի իշխանությունները բանակցությունների մասին տեղյակ են պահել Արցախի ղեկավարությանը։ Փաշինյանն ասաց, որ իր կարծիքով՝ բանակցությունների մասին հնարավորինս  շատ մարդ և շատ ինֆորմացիա պետք է ստանա, որովհետև դա համազգային հարց է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր