Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

20 հուն 2019 12:14

Յոթ թոռան տեր տատը չի ամաչում ոչ մեկից.պոռնոֆիլմերի նկարահանումներով ապահովում է իրեն եւ ամուսնուն

Իսպանիայում յոթ թոռան տեր տատիկը՝ Էբի Ռոբերտսը, պատմել է վեբկամ-մոդելի աշխատանքի մասին։ Նա իր փորձի մասին պատմել է Sex Business («Սեքս բիզնես») հաղորդման մեջ, որը ցուցադրել է բրիտանական Channel 5 հեռուստաալիքը, տեղեկացնում է Լենտա.Ռու-ն։
58-ամյա կնոջ խոսքով՝ նա այդկերպ ապահովում է իրեն եւ ամուսնուն, որը չի կարող աշխատել առողջական վիճակի պատճառով։ Ռոբերտսն աշխատում է վեբկամ-մոդել շաբաթը վեց կամ յոթ օր։ Ամիսը մի քանի անգամ նա մասնակցում է պոռնոֆիլմերի նկարահանումներում, որոնք կատարվում են նրա տանը։


Կնոջ ամուսինը ցավում է, որ կինը ստիպված է այդքան շատ աշխատել, բայց ասում է, որ դեմ չէ նրա գործունեության տեսակին, քանի որ դա եկամուտների միակ աղբյուրն է։
Ռոբերտսը խոստովանում է, որ վայելում է այն, ինչով զբաղվում է եւ չի ամաչում իր մարմնից։ «Ես երբեք չեմ ձգտել «Բարբի» տիկնիկի նմանվող մոդել դառնալ։ Իմ շատ հաճախորդներ, մանավանդ երիտասարդները, սիրում են ինձ նրա համար, որ ես մեծ եմ»,- ասում է նա։
Կինը նաեւ չի վախենում, որ թոռները կիմանան իր պոռնո-կարիերայի մասին։ Նրա կարծիքով՝ սեքսը կյանքի անբաժանելի մասն է, եւ չարժե թաքցնել այն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր