Կոնսերվատորիայի մոտ դանակահարել են Արցախի 40-ամյա բնակչին. Վիճակը ծայրահեղ ծանր է

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արցախի Հանրապետության բնակիչ՝ 40-ամյա Հարություն Մ.-ն է, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, եւ այս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ունի տեղեկություններ, որ Հարություն Մ.-ին դանակի մի քանի հարվածներ են հասցրել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարակից տարածքում։